«ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԱՍԸԹԱՑ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ՈԼՈՐՏԻ ՓՄՁ-ների ՀԱՄԱՐ»
Սիրով տեղեկացնում ենք «Սննդի անվտանգության և որակի կառավարման դասընթաց և խորհրդատվական ծառայություններ ագրոբիզնեսի ոլորտի ՓՄՁ-ների համար» ծրագրի մեկնարկի մասին՝ որը նպատակ է լուծելու այն կարևոր մարտահրավերները, որոնց բախվում են ագրոբիզնեսի ոլորտի հայկական ՓՄՁ-ները սննդամթերքի անվտանգության և որակի միջազգային չափանիշներին համապատասխանելու հարցում` խթանելով նրանց մրցունակությունը գլոբալ շուկաներում։ Այս նախաձեռնությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Միջազգային Առևտրի Կենտրոնի կողմից իրականացվող՝ «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի կարևոր բաղկացուցիչներից Է։
Ծրագրի մասին
Ծրագիրը նպատակ ունի զինել ՓՄՁ-ներին այնպիսի գիտելիքներով, գործիքակազմով և գործնական ուղղորդումներով, որոնք անհրաժեշտ են սննդի անվտանգության ստանդարտների բարելավման, ինչպես նաև այնպիսի սերտիֆիկատների (հավաստագրեր) ստացման, ինչպիսիք են՝ ISO 22000:2018, ISO 22002/1, FSSC 22000, և BRC ստանդարտները, որոնք էական նշանակություն ունեն արտահանման շուկաներ մուտք գործելու և այդ շուկաներում հաջողության հասնելու համար:
Ծրագիրը բաղկացած կլինի երկու փոխկապակցված և փոխլրացնող սեմինարներից և տեղում, խնդիրների (բացերի) վերլուծության հետ մեկտեղ, ընտրված ՓՄՁ-ներին կտրվեն անհատական խորհրդատվական ծառայություններ, որոնք ուղղված կլինեն տվյալ ընկերությանը բնորոշ սննդի անվտանգությանը համապատասխանության խնդիրների լուծմանը:
- Սեմինար 1: Ներածություն սննդի անվտանգության ստանդարտների մասին (1 օր)
- Տեղում խնդիրների վերլուծություն և համապատասխանության գնահատում 10 ընտրված ՓՄՁ-ների շրջանում
- Սեմինար 2: Առաջատար վերապատրաստում որակի մենեջերների համար (3 օր)
Ինչու՞ մասնակցել
Արտահանման շատ շուկաներ, մասնավորապես՝ ԵՄ-ում, պահանջում են խստիվ պահպանել սննդամթերքի անվտանգության և որակի չափանիշները: Նշված ստանդարտներին համապատասխանելը նախապայման է այս շուկաներ մուտք գործելու և այդտեղ հաջողության հասնելու համար: Քանի որ միջազգային գնորդները գնալով առավել շատ են առաջնահերթություն տալիս անվտանգությանն ու որակին, հայկական ՓՄՁ-ները պետք է բավարարեն այս պահանջները՝ շուկայի իրենց մասնաբաժինը պահպանելու և ընդլայնելու համար: Սերտիֆիկացումը ձևավորում և ապահովում է վստահություն և դռներ է բացում երկարաժամկետ համագործակցության համար:
Ե՞րբ և որտե՞ղ ․ 2025 թվական, փետրվար-մարտ, Երևան։
Թիրախային լսարան և մասնակցության կարգ. ՓՄՁ-ները, որոնք նպատակ ունեն ամուր հիմքեր ստեղծել սննդի անվտանգության կառավարման համակարգերում և սերտիֆիկացման գործընթացներում:
Այս սեմինարների մասնակցության տեղերը սահմանափակ են։ Առաջնահերթությունը կտրվի արտահանմանը միտված ՓՄՁ-ներին, որոնք ունեն աճի մեծ ներուժ, և զբաղվում են չրերի, դեղաբույսերի և թեյերի, հրուշակեղենի և պահածոների արտադրությամբ:
Եթե ցանկանում եք մասնակցել այս նախաձեռնությանը, խնդրում ենք լրացնել հետևյալ հայտաձևը։
Դիմելու վերջնաժամկետ. Հունվարի 24, 2025։ Ճշգրիտ ամսաթվերի և վայրի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք:
Միջազգային առևտրի կենտրոնի մասին (ITC)․ www.intracen.org
Միջազգային առևտրի կենտրոնը (ITC) Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի համատեղ զարգացման գործակալությունն է, որը զարգացող և անցումային երկրներում զարգացնում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակությունը և աջակցում է ներառական առևտրին՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց:
«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի մասին
«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի կողմից՝ սերտ համակարգելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։
Ծրագիրը նպաստում է Հայաստանի ռազմավարական այնպիսի առաջնահերթությունների իրագործմանը, ինչպիսիք են հավելյալ արժեքի ստեղծումը, արտահանման շուկաների և ապրանքների դիվերսիֆիկացիան։ Ծրագրի շեշտը դրված է առևտրային կապերի ընդլայնման, ինչպես նաև զարգացման հեռանկար ունեցող առևտրային նոր ուղիների վրա, ինչպիսին է նաև էլեկտրոնային առևտուրը:
Building Sustainable Apparel and Agribusiness Value Chains in Armenia (eu4business.am)
Հավելյալ տեղեկատվության համար դիմեք․
Լիլիթ Ափուջանյանին
Ազգային ծրագրի ղեկավար
Էլ․փոստ՝ lapujanyan@intracen.org
Հեռ․՝ +37495110880