Skip to main content

Սիմուլյացիոն խաղ

Հետաքրքրված ե՞ք արդյոք եվրոպական քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով, ցանկանում եք զարգացնել Ձեր բանակցային հմտությունները, հրապարակային խոսքը և քննադատական մտածողությունը և ուսանում եք բակալավրի վերջին կուրսերում կամ մագիստրատուրայում։ 

Եթե այո, բաց մի թողեք այս հնարավորությունը։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է հայկական բուհերի բակալավրիատի 3-րդ կամ 4-րդ կուրսի, ինչպես նաև մագիստրատուրայի ԵՄ գործունեությամբհետաքրքրված ուսանողներին մասնակցելու «ԵՄ մոդել» սիմուլյացիոն խաղին։

Դուք հնարավորություն կունենաք զգալու, թե ինչպես է գործում Եվրոպական խորհուրդը, հանդես գալու ԵՄ անդամ պետությունների ղեկավարների դերում և համատեղ աշխատելու՝ կարևոր քաղաքական հարցի շուրջ համաձայնության հասնելու համար։

Ընտրված մասնակիցները կանցնեն ներածական և նախապատրաստական դասընթացներ՝ ավելին իմանալու Եվրոպական միության, ԵՄ հաստատությունների և որոշումների ընդունման գործընթացների մասին։

  • Ամսաթվեր՝ 2025 թ. ապրիլի 14-22-ը
  • Վայրը՝ Երևան, Հայաստան

Եթե հետաքրքրված եք, ապա  դիմեք՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակ (մինչև 500 բառ) DELEGATION-ARMENIA@eeas.europa.eu էլ. հասցեին։ Թեմա բաժնում նշեք «Model EU Application/ ԵՄ մոդել դիմում»։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թ. ապրիլի 6-ը։

Խնդրում ենք նկատի ունենալ․ դիմում ներկայացնելը չի երաշխավորում մասնակցությունը։ Բոլոր դիմումները կգնահատվեն մանրակրկիտ և միայն չափանիշներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն մասնակցության։