ՍԱԼՏՕ. երիտասարդական աշխատողների համար նախատեսված առցանց դասընթաց՝ ստեղծագործական նպատակներով թափոնների օգտագործման վերաբերյալ
Իտալական «Associazione Culturale Idee in Movimento» երիտասարդական ՀԿ-ն երիտասարդական աշխատողներին հրավիրում է մասնակցելու ԵՄ կողմից ֆինանսավորվող ՍԱԼՏՕ ծրագրի շրջանակներում մեկնարկած «Upcyclart» առցանց դասընթացին՝ նվիրված ստեղծագործական նպատակներով թափոնների օգտագործման արվեստին (ափսայքլինգ)։
Այս ինտերակտիվ եւ գործնական դասընթացը մշակվել է երիտասարդական աշխատողների համար՝ սովորելու, թե ինչպես աջակցել սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդներին՝ զարգացնելու ափսայքլինգային բիզնեսներ, որոնք կլուծեն տեղական թափոնների հետ կապված խնդիրները՝ միաժամանակ նպաստելով Եվրոպայի կանաչ անցմանը։
Դասընթացը բաց է երիտասարդական աշխատողների, ուսուցանողների, երիտասարդական նախագծերի ղեկավարների եւ երիտասարդական հիմնահարցերով զբաղվող հետազոտողների համար Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից։
Դասընթացը նախատեսված է այն ինքնուրույն անցնելու համար եւ չունի ավարտի վերջնաժամկետ։
Իմացիր ավելին
Մամուլի հաղորդագրություն