Ուրախ լուր Հայաստանի նորաձևության և հագուստի արտադրության ոլորտի համար։

Միջազգային Առևտրի Կենտրոնը (ITC)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում կայուն հագուստի և ագրոբիզնեսի արժեքային շղթաների կառուցում» ծրագրի շրջանակում և ՀՀ էկոնոմիկայի նախարարության սերտ համագործակցությամբ, այս սեպտեմբերին աջակցում է հայկական ընկերություններին՝ ներկայացնելու իրենց արտադրանքը Եվրոպայի երկու խոշորագույն ցուցահանդեսներում․
Who’s Next Paris 2025 (սեպտեմբերի 6–8) – Առաջին անգամ հայկական հինգ բրենդ հանդես կգան Եվրոպայի խոշորագույն նորաձևության ցուցահանդեսներից մեկում՝ կապ հաստատելով ավելի քան 45,000 մասնակիցների հետ, որոնց թվում են առաջատար մանրածախ խանութներ, մուլտիբրենդային կենտրոններ և էլեկտրոնային առևտրի հարթակներ։
Texworld Apparel Sourcing Paris 2025 (սեպտեմբերի 15–17) – Հայաստանը կներկայանա ազգային տաղավարով, որտեղ կմասնակցեն 11 արտադրող ընկերություններ։ Այս հեղինակավոր ցուցահանդեսը, որին մասնակցում են 1,260 ցուցադրողներ 32 երկրից, բացառիկ հնարավորություն կտա հայկական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրանքը միջազգային գնորդներին և բացահայտել նորարար նյութեր ու համաշխարհային տենդենցներ։
Այս երկու կարևոր իրադարձությունները նոր էջ են բացում Հայաստանի նորաձևության ոլորտի համար՝ ցուցադրելով մեր ստեղծարարությունը, բարձր որակը և արտահանման ներուժը համաշխարհային հարթակում։









