Նոր հնարավորությունների բացահայտում ագրոբիզնեսի ոլորտի հայկական ընկերությունների համար դեպի Շվեդիայի և ԵՄ-ի սննդամթերքի շուկա․

Միջազգային առևտրի կենտրոնը (ITC)՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Շվեդիայի Առևտրի Ազգային Խորհրդի հետ համատեղ ջանքերով և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ հայտարարում են նոր նախաձեռնության մեկնարկի մասին, որը կարող է շրջադարձային լինել՝ ընդլայնելով հայաստանյան ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունների հնարավորությունները Շվեդիայում և ԵՄ-ում։
Նախաձեռնության շրջանակներում, 2025 թ․-ի մարտի 27-28-ը, ագրոբիզնեսի ոլորտի հայկական ՓՄՁ-ները մասնակցում են «Ձեր մուտքը դեպի Շվեդիա և ԵՄ․ հնարավորությունների բացահայտում սննդամթերքի շուկայում» աշխատաժողովին։
Միջոցառումը մեկնարկեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պատրիկ Սվենսոնի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրի ղեկավար պարոն Յոսիպ Յուրիկի բացման խոսքերով: Նրանք կարևորեցին միջոցառման դերը, այն համարելով նշանակալի և արդյունավետ նախաձեռնության սկիզբ։
Աշխատաժողովը, որի մաս են կազմում գործնական խմբային վարժությունները, Հայաստանի ձեռնարկություններին տրամադրում է արժեքավոր տեղեկություններ շուկայի միտումների, առևտրի հոսքերի, կարգավորումների, գնորդների պահանջների, լոգիստիկայի և այլ հարցերի վերաբերյալ՝ Շվեդիա և ԵՄ շուկա մուտք գործելու նպատակով:





