Skip to main content

Մշակույթի քաղաքականության ֆորում

Հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ վերահաստատեցինք մեր համատեղ հանձնառությունը մշակութային համագործակցությանը։
Մեր նպատակն է բացահայտել մշակույթի ողջ ներուժը՝ որպես կամուրջ մեր ժողովուրդների միջև, նորարարության շարժիչ ուժ և ներառական աճի հիմք։ Այս ֆորումը կարևոր հանգրվան է ԵՄ-Հայաստան մշակութային ճանապարհային քարտեզը Հայաստանի ազգային մշակութային ռազմավարությանը համահունչ դարձնելու համար և մեկնարկելու Թիմ Եվրոպայի մոտեցումը՝ միասնության, ստեղծարարության և գործընկերության միջոցով հասնելու ավելի մեծ ազդեցության։