Միլենա Պատվականյան. «Սևանի բարեկամներ» նախագծի դեսպան
17-ամյա Միլենա Պատվականյանը «Սևանի բարեկամներ» նախագծի դեսպանն է Գեղարքունիքի մարզում: Նախագիծը գործում է «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակներում, որը բարելավում է Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությունը և ջրի որակը: Միլենայի համար կարևոր է հատկապես երիտասարդների շրջանում խթանել Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրազեկվածությունը:
Լինելով դեսպան՝ Միլենան, իրականացնում է Սևանա լճի պահպանությանն ուղղված աշխատանքներ, իր հասակակիցների հետ քննարկում տարբեր գաղափարներ` այդ թվում, գյուղատնտեսության, էկոտուրիզմի, թափոնների կայուն կառավարման և դրանց լուծման հնարավորությունների մասին: Միլենան «Սևանի բարեկամներ» նախագծի շրջանակներում մասնակցում է նաև տարբեր էքսկուրսիաների` օգնելով ուսանողներին ծանոթանալ լճի խնդիրներին: Միլենայի համար դեսպան լինելը բարդ և պատասխանատու է, քանի որ նա ծագումով մի տարածաշրջանից է, որը բախվում է Սևանին հասցված բնապահպանական վնասի անմիջական հետևանքներին:
Սևանա լիճը Կովկասյան տարածաշրջանի ամենամեծ ջրամբարն է և մեծ արժեք է ներկայացնում տարածաշրջանի համար: Գեղարքունիքի տնտեսությունը բարգավաճում է ձկնորսության և գյուղատնտեսության հաշվին։ Բացի այդ, լիճն ապահովում է զգալի քանակությամբ ջուր ոռոգման համար։ «Չնայած այն հանգամանքին, որ լիճը և նրա շրջակայքը զբոսաշրջային վայր են, դրանք աղտոտված են և վտանգված», – ասում է Միլենան՝ կիսվելով տարածաշրջանի երիտասարդների հետ հանդիպումների մանրամասներով: «Սևանի բարեկամներ» նախագծի դեսպան դառնալուց ի վեր նա մասնակցել է բազմաթիվ մասշտաբային և դեմ առ դեմ հանդիպումների, որտեղ մարդիկ քննարկել են Սևանա լճի խնդիրները և լճի ու շրջակա միջավայրի պաշտպանության լուծումներ փնտրել: Հանդիպումների ընթացքում նրանք քննարկում են շրջակա միջավայրի ախտահանման և մաքրման եղանակները: Նրանց նպատակն է, որ լճի շրջակայքը ծաղկի և դառնա ավելի կանաչ։
Միլենան իսկապես վայելում է «Սևանի բարեկամներ» նախագծի դեսպանի իր դերը՝ զբաղվելով ջրի մաքրությամբ և ուրիշներին պատմելով այդ գործողությունների կարևորության մասին: Նա սիրում է օգնել և ցանկանում է պաշտպանել լիճն ու շրջակա միջավայրը: Երբ նա մասնակցում է Սևանա լճի մաքրմանը, նա մոտիվացված է զգում իրեն։ Արդյունքում Միլենան ստեղծել է մի նախագիծ, որը կոչվում է «Իրազեկության բարձրացման տուրիստական ակումբ»: Այն հարակից գյուղերի բնակիչների համար է ստեղծվել. նպատակն է բնակիչներին իրազեկել Սևանա լճի ջուրն ու հարակից տարածքը մաքրելու կարևորության մասին: Միլենան ցանկանում է լճի հետ կապված խնդիրների և լուծումների մասին տեղեկացնել ոչ միայն գյուղացիներին, այլ բացառապես բոլորին:
«Ինստագրամում «Իրազեկողների_արշավական_ակումբ» էջը և համանուն ֆեյսբուքյան էջը իրազեկում է համայնքին և հրավիրում մարդկանց՝ օգնելու մաքրել Սևանա լիճը: Մարդիկ կարող են իրենց ներդրումն ունենալ, առաջարկներ ներկայացնել և փոփոխություն բերել: Կարևոր է, որ մարդիկ գիտակցեն և հասկանան շրջակա միջավայրի խնամքի և Սևանա լճի պահպանության կարևորությունը»,- եզրափակում է Միլենա Պատվականյանը: