Skip to main content

Հայտամրցույթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝ «ԵՄ-Հայաստան․ գործընկերություն հանուն փոփոխության»

այաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարում է դրամաշնորհների նոր հայտամրցույթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝ «ԵՄ-Հայաստան․ գործընկերություն հանուն փոփոխության» խորագրի ներքո։ Հայտամրցույթի ընդհանուր նպատակն է նպաստել հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը և դիմակայունության ամրապնդմանը՝ գործելու որպես արդյունավետ, վստահելի, կայուն, հաշվետու և անկախ դերակատարներ։ 5․9 մլն եվրո ընդհանուր բյուջեով հայտամրցույթի արդյունքում ֆինանսավորվելու են հինգ ծրագրեր հետևյալ առաջնահերթ թեմատիկ ուղղություններով՝ (1) գենդերային հավասարություն, գենդերային բռնության և խտրականության դեմ պայքար (2) հանրային բյուջեների մշտադիտարկում և շահերի պաշտպանություն (3) երիտասարդների զորեղացում և առաջնորդության զարգացում (4) կանաչ և կայուն զարգացում (5) Սյունիքում համայնքային սոցիալական ծառայությունների մատուցում։

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2022թ. մայիսի 29-ը, ժ․ 13-ը (Բրյուսելի ժամանակով)։ Հետաքրքրված կազմակերպությունները կարող են մասնակցել 2022թ․ ապրիլի 8-ին ժ 11-ին (Բրյուսելի ժամանակով) նախատեսված առցանց տեղեկատվական հանդիպմանը՝ գրանցվելով մինչև ապրիլի 6-ը, ժ․ 11-ը (Բրյուսելի ժամանակով)` գրելով DELEGATION-ARMENIA-CALLS-FOR-PROPOSAL@eeas.europa.eu հասցեին (hանդիպմանը միանալու հղումը գրանցված մասնակիցներին կուղարկվի ապրիլի 7-ին)։ Հայտամրցույթի մանրամասներին և դիմելու կարգին ծանոթանալու համար այցելեք՝ https://bit.ly/3iyMgLd