Skip to main content

Լրատուաշնանային թողարկում, 2025


ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այցելել է Հայաստան

Սեպտեմբերի 19-20, 2025

Սեպտեմբերի 19-ին և 20-ին Հայաստան է այցելել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այցը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի վճռորոշ փուլում և հնարավորություն տվել ներկայացնել ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը՝ որպես իրական ներդրում տարածաշրջանային զարգացման գործում:

Հանձնակատար Կոսը հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, նաև` ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։

Նա մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, այցելել «ԵՄ-ն` Սևանի համար» (EU4SEVAN) կենսաբազմազանության ծրագրի իրականացման վայրը և շրջայց կատարել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Հանձնակատարը հանդիպել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կին առաջնորդների և երիտասարդ եվրոպացի դեսպանների հետ։


ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հանձնվել է Հայաստանին

Նոյեմբերի 5, 2025

Նոյեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները պաշտոնապես վիզաների ազատականացման երկխոսության համար հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

Փաստաթղթի հանձնման արարողությունը տեղի է ունեել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ։

Արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծվել է այս խորհրդանշական և գործնական քայլի կարևորությունը՝ որպես Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության ամրապնդման և մարդկանց միջև կապերի ու փոխանակումների ընդլայնմանը նպաստող նշանակալի առաջընթաց։


Դեսպան Մարագոսը երկօրյա այցով մեկնել է Սյունիք

Հոկտեմբերի 16-17, 2025

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» ծրագրի շրջանակում այցելել էր Սյունիքի մարզ՝ ՀՀ-ում Չեխիայի, Գերմանիայի, Լատվիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի դեսպանների, Ֆրանսիայի և Նիդերլանդների առաքելության ղեկավարի տեղակալների, նաև՝ եվրոպական զարգացման գործակալությունների ղեկավարների և ԶԼՄ ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Այցի նպատակն էր ընդգծել, թե ինչպես են ԵՄ-ն և գործընկերներն աշխատում միասին՝ նպաստելու տեղական տնտեսության զարգացմանը, բարելավելու սոցիալական ծառայությունները և խթանելու ներառական և կայուն զարգացումը Սյունիքի մարզում։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Այցի մանրամասները՝ https://shorturl.at/99BMv  


Բրյուսելից Հայաստան են ժամանել ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ

Հոկտեմբերի 30, 2025

Հոկտեմբերի 30-ին Բրյուսելից ժամանած ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակի և ոլորտային նախարարությունների հետ, քննարկել Եվրոպական միության կողմից նախատեսվող 90 միլիոն եվրո արժողությամբ բազմաոլորտային բյուջետային աջակցության առաջիկա ծրագիրը։

Ծրագիրը նպատակ ունի խթանել հիմնական բարեփոխումները և ամրապնդել Հայաստանի համագործակցությունը Եվրոպական միության հետ։

ԵՄ-ն հայտարարել է 5 միլիոն եվրո ներդման մասին՝ Հայաստանում միջուկային անվտանգության ամրապնդման համար


ԵՄ-ն հայտարարել է 5 միլիոն եվրո ներդման մասին՝ Հայաստանում միջուկային անվտանգության ամրապնդման համար

Նոյեմբերի 3, 2025

Հայաստանում միջուկային անվտանգության ամրապնդման համար ԵՄ-ի կողմից ներդրված հավելյալ 5 միլիոն եվրո աջակցությունն ուղղվելու է երկու հիմնական նպատակի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ամրապնդմանը, նաև` Հայաստանի Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ANRA, https://anra.am/ ) ու Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի (NRSC, https://nrsc-am.com/ ) մասնագիտական թիմերի աջակցմանը։


Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանները երկօրյա այց են կատարել Երևան

Նոյեմբերի 10-11, 2025

Նոյեմբերի 10–11-ը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանները երկօրյա այց են կատարել Երևան և հանդիպումներ ունեցել ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և փոխնախագահի, Ներքին գործերի նախարարի, Արդարադատության նախարարի, Արտաքին գործերի նախարարի տեղակալի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և Հանրապետության նախագահի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԵՄ–Հայաստան գործընկերության ամրապնդման համար առանցքային ուղղությունները, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներ, իրավունքի գերակայություն, վիզաների ազատականացում և տնտեսական դիմակայունության ամրապնդում։ Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը և խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների համակարգմանը։

Այցի ծրագրի շրջանակում տեղի են ունեցել քննարկումներ մեդիա ոլորտի փորձագետների հետ՝ անդրադառնալով Հայաստանի տեղեկատվական միջավայրին և ժողովրդավարական դիմակայունության հարցերին։


Դեսպան Մարագոսը ներկա է եղել ԵՆԲ-ի և ՀՀ ԿԲ-ի միջև 100 մլն եվրոյի ֆինանսավորման պայմանագրի ստորագրման արարողությանը

Հոկտեմբերի 28, 2025

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հոկտեմբերի 28-ին մասնակցել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Հայաստանի կենտրոնական բանկի միջև 100 մլն եվրոյի ֆինանսավորման պայմանագրի ստորագրման արարողությանը։

Գործընթացը նպատակ ունի ընդլայնել Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), նաև՝ միջին կապիտալ ունեցող ընկերությունների ֆինանսական հասանելիությունը։

Նոր վարկային գիծը, որը երաշխավորված է Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) կողմից, կտրամադրվի տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով՝ «Գերմանահայկական հիմնադրամ»-ի աջակցությամբ։

Վարկային նոր գիծը կաջակցի մոտ 300 ձեռնարկության և կպահպանի շուրջ 14 000 աշխատատեղ, հատկապես խթանելով կանաչ ներդրումները, կանանց ղեկավարած բիզնեսները և Երևանից դուրս գործող ձեռնարկությունները։

Այս նոր նախաձեռնությունը հիմնված է ԵՄ-ի և ԵՆԲ-ի երկարամյա համագործակցության վրա՝ Հայաստանի կենտրոնական բանկի հետ համատեղ, որի շրջանակում արդեն իսկ ավելի քան 220 միլիոն եվրո է ուղղվել հայկական բիզնեսներին։ Այն զգալիորեն նպաստել է երկրի տնտեսական կայունության ամրապնդմանը և աջակցել Հայաստանի զարգացման առաջնահերթություններին՝ ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում։


Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» (M4EG) նախաձեռնության երրորդ փուլը

Հոկտեմբերի 8, 2025

Եվրոպական միությունն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում պաշտոնապես մեկնարկել են «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» (M4EG) նախաձեռնության երրորդ փուլը։

Որպես հիմք ունենալով նախորդ ձեռքբերումները՝ նոր փուլը նպատակ ունի շարունակել զորեղացնել համայնքների կարողությունները և նպաստել ներառական, կանաչ և նորարարական տեղական զարգացմանը։

Երրորդ փուլի շրջանակում նախաձեռնությանը կմիանան նոր համայնքներ՝ Ապարանը, Գորիսը և Նոյեմբերյանը, որոնք կշարունակեն աշխատել Արենի, Գյումրի, Կապան, Աշտարակ, Չարենցավան և Ալավերդի համայնքների հետ իրականացված մարդակենտրոն ծրագրերի տրամաբանությամբ՝ ստեղծելով միջացայր նոր տեղական ներդրումների համար։

Դիմակայուն, համաչափ և կայուն տարածքային զարգացումը ԵՄ-ի և Հայաստանի գործընկերության առանցքում է։