Skip to main content

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ  ԱՌԵՎՏՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ» ՎԵԲԻՆԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Եթե դուք Հայաստանում գործող  փոքր կամ միջին ձեռնարկություն (ՓՄՁ) եք և ցանկանում եք զարգացնել ձեր բիզնեսը էլեկտրոնային առևտրի միջոցով, այդ դեպքում մի կորցրեք այս հնարավորությունը՝ ստանալու մասնագիտական խորհուրդներ միջազգային առևտրի ոլորտի փորձագետի կողմից և ձեր բիզնեսը տեղափոխել օնլայն հարթակ:

Ե՞րբ և որտե՞ղ․
Վեբինարը կկայանա 2024 թվականի նոյեմբերի 6-ին, առցանց ձևաչափով:

Վեբինարի մասին․
«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի հետ, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի կողմից, հաշվի առնելով էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը հայաստանյան ՓՄՁ-ների համար, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպում է վեբինար՝ նվիրված էլեկտրոնային առևտրի ռազմավարություններին և գործիքներին՝ հատկապես շեշտը դնելով առցանց առևտրային հարթակների կիրառման վրա:

Վեբինարը կվարի Միջազգային առևտրի կենտրոնի փորձագետ` Նատալյա Կազլյոնկովան՝  ռուսերեն լեզվով, իսկ նյուփերը կցուցադրվեն՝ հայերեն:

Վեբինարի շրջանակներում քննարկվելիք հիմնական թեմաները՝

  • Էլեկտրոնային առևտրի ռազմավարության հիմնական բաղադրիչներ
  • Էլեկտրոնային առևտրի մոդելներ (B2C, B2B, C2C)
  • Առցանց վաճառքի ուղիներ՝ կենտրոնանալով առցանց հարթակների վրա
  • B2C օնլայն շուկաների վերլուծություն վերամշակված սննդի և հագուստի համար (Amazon, eBay, WB, Ozon)
  • ITC ecomConnect հասանելի ռեսուրսներ և գործիքներ
  • Ուցուցման և ցանցային համագործակցության հարթակներ
  • և այլն։

Մասնակցության պայմանները․
Եթե հետաքրքրված եք մասնակցությամբ, խնդրում ենք լրացրեք դիմումը` անցնելով հետևյալ հղումով.  https://forms.gle/HwM9VEmZXWB9uaGX6

Գրանցվելուց հետո, դուք էլեկտրոնային փոստով կստանաք տեղեկատվություն վեբինարի ժամի և թեմաների մասին:

Դիմելու վերջնաժամկետը․ նոյեմբերի 5, 2024
Մենք խրախուսում ենք բոլոր ՓՄՁ-ներին մասնակցել այս տեղեկատվական վեբինարին և նոր ուղի սկսել իրենց բիզնեսի թվային հաջողության համար:

Միջազգային առևտրի կենտրոնի մասին (www.intracen.org).
Միջազգային առևտրի կենտրոնը Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի համատեղ զարգացման գործակալությունն է, որը զարգացող և անցումային երկրներում զարգացնում է ՓՄՁ մրցունակությունը և աջակցում է ներառական առևտրին՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց:

«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի մասին
«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի կողմից՝ սերտ համակարգելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ։

Ծրագիրը նպաստում է Հայաստանի ռազմավարական այնպիսի առաջնահերթությունների իրագործմանը, ինչպիսիք են հավելյալ արժեքի ստեղծումը, արտահանման շուկաների և ապրանքների դիվերսիֆիկացիան։

Ծրագրի շեշտը դրված է առևտրային կապերի ընդլայնման, ինչպես նաև զարգացման հեռանկար ունեցող առևտրային նոր ուղիների վրա, ինչպիսին է էլեկտրոնային առևտուրը:

Building Sustainable Apparel and Agribusiness Value Chains in Armenia (eu4business.am)

Հավելյալ տեղեկատվության համար դիմեք․
Լիլիթ Ափուջանյանին
Ազգային ծրագրի ղեկավար
Էլ․փոստ՝ lapujanyan@intracen.org
Հեռ․՝ +37495110880