
Այս տարի Հայաստանում Եվրոպայի օրը տոնելու ենք «ԵՄ–Հայաստան․ ավելի մոտ, քան՝ երբևէ» խորագրի ներքո։
Եվրոպայի օրը խաղաղության, միասնության ու համընդհանուր արժեքների պահպանման ու ստեղծման խորհրդանիշն է։ Սերտորեն համագործակցելով Եվրոպական միության հետ՝ Հայաստանը ևս հանձնառու է այս արժեքների պահպանմանն ու առաջխաղացմանը։
Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարություններն ամեն տարի տեղի են ունենում մայիսին՝ Երևանում և ՀՀ տարբեր մարզերում։
Երևանում հանրային տոնակատարությունները կմեկնարկեն մայիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Ազատության հրապարակում։
Դիտե՛ք ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը Եվրոպայի օր 2026–ի կապակցությամբ:
Միանալով մեզ մայիսի 10-ին՝ հնարավորություն կունենաք վայելել մշակութային հարուստ բովանդակությամբ համերգային ծրագիրը և ծանոթանալ ԵՄ աջակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի։
Միացե՛ք մեզ մայիսի 10-ին։ Միասին տոնենք Եվրոպայի օրը։

Գյումրին տոնում է Եվրոպայի օրը
Մայիսի 16-ին՝ ժամը 19։00-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի կունենա Եվրոպայի օրվան նվիրված մեծ, վառ ու հիշարժան համերգ։ Ելույթ կունենան Արամ MP3-ն, PARG-ը և Սրբուկը՝ երեկոն դարձնելով իրական տոն հենց քաղաքի սրտում։
Միացե՛ք մեզ մայիսի 16–ին։ Միասի՛ն տոնենք Եվրոպայի օրը։
Եվրոպական ֆիլմերի փառատոն
