Եվրոպայի օր 2024 տոնակատարությունները Հայաստանում
Ամեն տարի՝ մայիսի 9-ին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը, որը խորհրդանշում խաղաղություն և միասնություն։ Հայաստանը ևս նշում է Եվրոպայի օրը՝ շարունակելով այս նշանակալի օրը տոնելու հարատև սովորույթը։ 2024 թ․-ին տոնակատարությունները տեղի են ունեցել մայիսի 10-ից հունիսի 7-ը, Երևանում, Լոռու և Սյունիքի մարզերում՝ «ԵՄ-ն Հայաստանի կողքին է։ Ավելի ուժեղ ենք միասին» խորագրի ներքո: Եվրոպայի օրվ ատոնկատարությունները հնարավորություն են ընձեռել իմանալ ավելին Հայաստանում ԵՄ նախաձեռնությունների մասին։
ԵՄ ԴԵՍՊԱՆ ՎԱՍԻԼԻՍ ՄԱՐԱԳՈՍԻ ՏԵՍԱՈՒՂԵՐՁԸ
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն Առնո Բաբաջանյան համերգրասրահում տվեցին Եվրոպայի օրվա տոնակատարությունների մեկնարկը՝ «Եվրոպան մենք ենք» լուսանկարչական ցուցահանդեսի բացմամբ, որն ընդգծում էր Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ազդեցությունը։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն, Լոռու մարզ
Տեղեկատվական ցուցահանդես մայիսի 17-ին՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, որը թույլ տվեց հյուրերին ծանոթանալ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերին։
Եվրոպայի օրվա տոնակատարություններն ընդգրկեցին նաև մեդիագրագիտության դասընթաց, որը վարում էին Երիտասարդ եվրոպական դեսպաններն ու փորձագետ Արթուր Զաքարե Հարությունյանը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի աշակերտների և հյուրերի համար։
«EU4Regions» պանելային քննարկում տարածաշրջանային զարգացման վրա ունեցած ԵՄ ազդեցության վերաբերյալ։
Բազմաժանր համերգ՝ Արամ MP3-ի, «Լավ Էլի» խմբի, ինչպես նաև «Շնորհակալություն Շառլ» համերգային ծրագրով հանդես եկող երաժիշտներ Հայկ Պետրոսյանի, Վահագն Հայրապետյանի, Արման Մնացականյանի, Դեյվ Գեոդակյանի և Դանիել Մելքոնյանի մասնակցությամբ։
Իմփաքթ Հաբ Գորիս, Սյունիքի մարզ
Աշխատարան «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության գրանցած աճի և սոցիալ-տնտեսական այն կարիքների վերաբերյալ, որոնք դեռևս ակտուալ են տարածաշրջանի համար։
Տեղեկատվական ցուցահանդես, որի միջոցով այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին և դրանց թողած երկարաժամկետ ազդեցությանը մարդկանց կյանքի վրա։
Երեխաներն ու ընտանիքի մյուս անդամները վայելեցին բացառիկ փորձառություններով և ուրախալի անակնկալներով լի օր դրական միջավարում։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի այցը Գորիսի քաղաքացիների սպասարկման վերանորոգված գրասենյակ, որը Գորիս խոշորացված համայնքի քաղաքացիներին հանրային ծառայություններ մատուցող միասնական հանգույց է։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի այցը «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի Վերիշենի կենտրոն՝ կրկին հանդիպելու կենտրոնի կողմից աջակցության ստացած տեղահանված տարեց կանանց։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի այցը Տեղի համայնքային կենտրոն, որը սոցիալական ծառայություններ է մատուցում տարեցներին, երեխաներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներին։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի այցը Տեղ համայնքում գտնվող «Դավթյան օրգանական ծնեբեկի ֆերմա»։
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև արտաքին գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Այս նախաձեռնության նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Երևան
Եվրոպական ֆիլմերի փառատոնի բացումը բելգիական «OMEN» բազմակի մրցանակակիր ֆիլմով, որը ներկայացվել է Եվրամիության խորհրդի 2024 թ․-ի նախագահության՝ Բելգիայի կողմից։
Եվրոպական ֆիլմեր փառատոնի փակման արարողությունը։ Փառատոնը ստեղծեց հարթակ՝ ցուցադրելու եվրոպական կինոյի հարստությունն ու զորեղացնելու եվրոպական և հայկական մշակութային երկխոսությունը: