Skip to main content

Եվրոպայի թիմ. Պորտուգալիայի նվիրատվությունը Հայաստանին՝ 400 140 դեղաչափ BioNTech–Pfizer պատվաստանյութը ժամանել է

Այսօր Հայաստան է ժամանել Պորտուգալիայի կառավարության կողմից COVID-19 դեմ պատվաստանյութի BioNTech–Pfizer 400,140 դեղաչափ նվիրատվության առաջին մասնաքանակը։  ԵՄ-ի, Լեհաստանի և Պորտուգալիայի համատեղ աշխատանքի շնորհիվ է, որ ԵՄ-ը կարողացել է արձագանքել Հայաստանի՝ պատվաստանութերի վերաբերյալ հայտին և օգնում է երկրին շարունակել  կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը։  

Այս մատակարարումը հանդես է գալիս որպես ԵՄ-ի ֆինանսավորմամբ՝  պատվաստանյութերի դեղաչափերը Արևելյան գործընկերության երկրներին հասցնելու «Եվրոպայի Թիմ»-ի նախաձեռնությամբ իրականացվող նորարարական ծրագրի մի մասը։ Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերին,  Լեհաստանի կառավարության համակարգմամբ և, դրան անհապաղ միացել է Պորտուգալիան։ 

Այսօր ժամանել է ԵՄ ֆինանսավորմամբ նոր մեխանիզմի միջոցով նվիրաբերված դեղաչափերի առաջին մասնաքանակը․ մյուսի առաքումը Հայաստան նախատեսվում է ապրիլ ամսվա ընթացքում։ 

«Ուրախ եմ արձանագրել, որ COVID-19 պատվաստանյութի դեղաչափերի այս առաքումը ժամանել է։ Դրանք  Հայաստան են հասցվել ճգնաժամային ժամանակաշրջանում և պետք է նպաստեն երկրում պատվաստանյութերի իրացման ծավալների աճին։ Առաքումն արտահայտում է Հայաստանի հետ համերաշխությունը համավարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված ընդհանուր պայքարում։ Երախտապարտ եմ Պորտուգալիային իրենց առատաձեռն հանձնառության և Լեհաստանին այս նվիրատվությունն իրականություն դարձնելու ջանքերի համար»,- նշել է հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին։ 

Պորտուգալիայի պետական և արտաքին գործերի նախարար Աուգուստո Սանտոս Սիլվան ընդգծել է՝ ապահով չենք ոչ մեկս՝ այնքան ժամանակ քանի դեռ ապահով չեն բոլորը։ Պորտուգալիան ի սկզբանե իր առաջնային հանձնառությունն  է համարել պատվաստումների իրականացման  միջազգային գործընթացի աջակցությունը, որպես իր մասնակցությունը COVID-19 համավարակի հաղթահարման համաշխարհային ջանքերին։ Լեհաստանի հետ ջանքերի մեկտեղումը Հայաստանում պատվաստման արշավներին արտացոլում է «Եվրոպայի Թիմ»-ի սկզբունքային  մոտեցումը, այն է՝   նախ և առաջ ընդգծելը, որ մենք ուժեղ ենք, երբ միասին ենք։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը համակարգել է այս նվիրատվությունը և համապատասխանեցրել Պորտուգալիայի պարտավորությունները Հայաստանի ավելացող կարիքներին։ Լեհաստանը նաև վերահսկել է անհրաժեշտ պատվաստանյութ արտադրողի հետ պայմանավորվածությունները առաքումը ժամանակին ապահովելու համար։

«Այսօր խոսքը վերածվում է գործի2021 թվականի դեկտեմբերի կեսին  Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ մեկնարկած պատվաստանյութերի  եվրոպական նախաձեռնությունը չափելի կարևորություն է ստանում։ «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որը համակարգում և աջակցում է Լեհաստանը, որն ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում COVID-19-ի դեմ պատվաստումների ազատ, արդար և կայուն հասանելիությանը, արդեն ակտիվ է: Պորտուգալական նվիրատվությունը Հայաստանին կապում է մայրցամաքը նրա արևմտյան եզրից  մինչև արևելյան եզրը՝ ընդգծելով եվրոպական համերաշխությունը համաշխարհային համաճարակի դեմ համատեղ պայքարին։ Լեհաստանի համար սա Արևելյան գործընկերության ստեղծման հիմքում դրված գաղափարների իրագործման ևս մեկ վառ օրինակ է՝ համագործակցությունը, ամրապնդումը և համերաշխությունը», – նշել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ պատվաստանյութերը ժամանել են Հայաստան։ Երախտապարտ ենք Պորտուգալիայի առատաձեռն հանձնառությանը և Լեհաստանի՝ այս ամենը կյանքի կոչելու համար ներդրված ջանքերին։ Մենք շարունակում ենք միասին պայքարել COVID-19-ի դեմ», – նշել է ԵՄ դեսպանը ՀՀ Առողջապահության նախարարության հետ նվիրատվության փոխանցման ընթացքում։ 

«Շնորհակալություն մեր գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած սոլիդար վերաբերմունքի համար` ուղղված համավարակի զսպմանը: Հայաստանում արդեն 2 միլիոնից ավելի դեղաչափ պատվաստում է իրականացվել, 95 հազարից ավելի մարդ ամբողջապես պատվաստվել է: Մեր երկիրն անում է ամեն բան պատվաստանյութերի բազմազանությունն ապահովելու համար, և այս նվիրատվությունը ևս մեկ քայլ է պատվաստանյութերի հասանելիությունն ապահովելու հարցում»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Նախապատմություն

2021 թվականի դեկտեմբերի վերջին Եվրոպական հանձնաժողովի և  Լեհաստանի զարգացման բանկի միջև ստորագրվել է համաձայնագիր, բյուջեն՝ 35 միլիոն եվրո, որի նպատակն է ստեղծել նորարար պայմանավորվածություն Արևելյան գործընկերության երկրներին COVID-19 պատվաստանյութեր առաքելու  հարցում ԵՄ անդամ պետություններին աջակցելու համար։ ԵՄ ներդրումը ֆինանսավորվում է «Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիք (NDICI)՝ Գլոբալ Եվրոպա» բյուջետային մեխանիզմի ֆոնդից և այն հասանելի կլինի մինչև 2023 թվականի հունիսը, կամ մինչև ԵՄ ներդրման սպառումը։

Գործողությունն իրականացվում է ի լրումն ԵՄ-ի ջանքերին՝ միտված COVID-19-ի առողջությանը հասցված հետևանքների նվազեցմանը, COVID-19 պատվաստանյութերի արագ և անվտանգ տեղակայման ապահովմանը և առողջապահական համակարգերում կառուցվածքային փոփոխությունների խթանմանը:  Համավարակի բռնկումից ի վեր՝  2020 թվականի սկզբին ԵՄ-ն ֆինանսավորել է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) միջոցով կենսական նշանակության սարքավորումների և տեխնիկական աջակցության տրամադրումը: 2021 թվականի փետրվարից ԱՀԿ-ի մեկ այլ ծրագրով, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, աջակցություն է տրամադրվում Արևելյան գործընկերության երկրների պատվաստանյութերի կլանման կարողությունների զարգացմանը՝ բարձրացնելով պատրաստվածության մակարդակը և տեղակայման կարողությունները:

Այս նորարար գործողությունը լրացնում է «COVAX»-ին՝  COVID-19 դեմ պայքարի գործիքների հասանելիության աքսելերատոր պատվաստանյութերի հենասյանը՝  COVID-19 թեստավորման, բուժման և պատվաստանյութերի մշակման, արտադրության,  ակսելեացման և հավասարաչափ հասանելիության ապահովման գլոբալ համագործակցությանը։

2022 թվականի փետրվարի վերջին ԵՄ Պատվաստանյութերի փոխանակման մեխանիզմի և «COVAX»-ի միջոցով Արևելյան գործընկերության երկրներին նվիրաբերվել է պատվաստանյութերի ավելի քան 15 միլիոն դեղաչափ:

«Եվրոպայի Թիմ»-ը, բյուջեն՝ շուրջ 3,5 միլիարդ եվրո, հանդիսանում է COVAX-ի առաջատար ներդրողներից մեկը, որը մնում է այս պատվաստանյութերի արդար և համաչափ  հասանելիությունն ապահովելու համաշխարհային առանցքային կառուցվածքը: