Եվրոպական հանձնաժողովի Համատեղ հետազոտությունների կենտրոնը հրապարակել է ութ հայտամրցույթ` հրավիրելով տարբեր շահագրգիռ կողմերի ներկայացնել մասնակցության հայտ

Եվրոպական հանձնաժողովի Համատեղ հետազոտությունների կենտրոնը՝ Պետտեն, (Նիդեռլանդներ), Կարլսռուե (Գերմանիա) և Իսպրա (Իտալիա) քաղաքներում տեղակայված իր կենտրոնների միջոցով հրապարակել է հետազոտական ենթակառուցվածքների հասանելիությանն ուղղված ութ հայտամրցույթ:
Մրցույթն ուղղված է ակադեմիական և հետազոտական կազմակերպություններին, արդյունաբերության և ՓՄՁ ոլորտների ներկայացուցիչներին և մասնավոր ու պետական հատվածների այլ շահառուներին:
Հայտամրցույթի մանրամասներին ծանոթանալու համար անցեք հղումով: