ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ (2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԵՎ 8-ԻՆ)
2023 թվականի դեկտեմբերի 7-ին և 8-ին Եվրոպական միությունը (ԵՄ) Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) և Պատժամիջոցների լիազորված մասնագետների ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնել էր ԵՄ պատժամիջոցներին նվիրված ուսուցողական սեմինարների շարք։
Սեմինարների հիմնական նպատակն էր ավելի բարձրացնել ԵՄ պատժամիջոցների և դրանց կիրառման վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև համագործակցությունն՝ այդ միջոցների հնարավոր շրջանցմանը հակազդելու համար:
Սեմինարների առաջին օրը տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են պետական պաշտոնյաներ։ Սեմինարի երկրորդ օրը նախատեսված էր ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմամբ հետաքրքրված հայ մասնավոր օպերատորների համար։
Սեմինարներն անցկացվել են ԵՄ ներկայացուցիչների և պատժամիջոցների կիրառման փորձագետների թիմի կողմից պրեզենտացիաների և ինտերակտիվ հարց ու պատասխանների ձևաչափի շրջանակում:
ԵՄ ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերի կապակցությամբ, որոնք ուղղված են եղել ի հայտ եկած խնդիրների լուծմանը։