Skip to main content

ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍԵՄԻՆԱՐ, 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, ԵՐևԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի դեկտեմբերի 8-ին Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպում է ԵՄ պատժամիջոցների մասին ուսուցողական սեմինար: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել ԵՄ պատժամիջոցների և դրանց կիրառման վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև համագործակցել՝ այդ միջոցների հնարավոր շրջանցմանը հակազդելու համար:
Սեմինարը հասցեագրված է հայկական այն մասնավոր օպերատորներին, որոնք հետաքրքրված են ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ իրենց տեղեկացվածության բարելավմամբ: Մասնակցությամբ հետաքրքրված մասնավոր ընկերությունները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ Սեմինարի գրանցում:
Սեմինարի վայրը կհաստատվի, և գրանցված մասնակիցները կծանուցվեն այդ մասին: Աշխատանքային լեզուները կլինեն անգլերենն ու հայերենը: Գրանցումների վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 29-ը, ինչից հետո մասնակցությունը կհաստատվի էլեկտրոնային նամակով:
Սեմինարը կազմակերպվում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) աջակցությամբ՝ SanctionsAM@istc.int: