Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ
Նոր շունչ համայնքներին
Վերջին 12 տարիներին Հայաստանի մարզերում տարբեր ոլորտների զարգացումը խթանելու համար Եվրոպական միությունը տրամադրել է շուրջ 80 միլիոն եվրո։
Աջակցության մեծ մասն ուղղվել է Լոռու, Տավուշի, Շիրակի, ինչպես նաև Սյունիքի մարզերում իրականացվող ծրագրերին։
«Նոր շունչ համայնքներին» ֆիլմի առաջին մասում պատմել ենք Հայաստանում՝ համայնքահեն տեղական զարգացման ԵՄ ԼԻԴԵՐ մեթոդաբանությամբ առաջին անգամ իրականացված ծրագրերի մասին, որոնց շնորհիվ ՀՀ հյուսիսային մարզերում արդեն իսկ տեսանելի արդյունքներ են գրանցվել։
Ծրագիրն իրականացվել է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ գործընկերությամբ։
Կապանում Թումո կենտրոն բացվեց, իսկ Գյումրիում շուտով կսկսվեն միջազգային խոհարարական դպրոցի կառուցման աշխատանքները։ Այս երկու նախաձեռնությունների հիմքում Եվրոպական միության և Թումոյի արդյունավետ համագործակցությունն է։
«Նոր շունչ համայնքներին» ֆիլմի 2-րդ մասում պատմել ենք Հայաստանում` կրթության ու հմտությունների զարգացմանն ուղղված ԵՄ աջակցության և դրա շրջանակում Թումոյի հետ համագործակցության արդյունքների մասին։
Նորարարությունը և զբոսաշրջությունը համադրված կարող են էական խթան դառնալ պետության զարգացման համար։
«Նոր շունչ համայքներին» ֆիլմաշարի երրորդ՝ եզրափակիչ մասում պատմել ենք «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մասին, որը կյանքի է կոչվել Հայաստանի հյուսիսային մարզերում՝ համադրելով նորարարության և զբոսաշրջության ներուժը։
Լեգենդների արահետը
Լեգենդների արահետ․ ՀՀ Սյունիքի մարզի հին ու նոր ուղիների միավորմամբ ստեղծված արահետն իրար է կապում մարդկանց, մշակույթները, բնակավայրերը և Հայաստանը նորովի բացահայտելու ցանկությունը։
150 կմ երկարությամբ ձգվող արահետի բարեկարգմանն ու քարտեզագրմանն ուղղված աջակցությունը ԵՄ-ի ճանապարհն է՝ օգնելու, որ տարածաշրջանում ապրող մարդիկ գիտակցեն իրենց ներուժն ու օգտագործեն այն՝ հօգուտ Հայաստանի ու իրենց բնակավայրի զարգացման։
Հայաստանում ԵՄ-ի կողմից ձեռնարկատիրություններին և բիզնեսներին տրամադրվող աջակցությունը հասանելի է մի շարք ծրագրերի միջոցով
Եվրոպայի օր 2024 տոնակատարությունները Հայաստանում
«Եվրոպայի օր 2024» տոնակատարությունները շուրջ մեկ ամիս Հայաստանով մեկ համախմբեցին հազարավոր մարդկանց։ Երևանում, Լոռու և Սյունիքի մարզերում մարդիկ ծանոթացան Հայաստանում ԵՄ ծավալած գործունեությանը, և այն վերափոխող դրական ազդեցությանը, որ ԵՄ-ն շարունակաբար ունենում է մարզերի բնակչության առօրյա կյանքում։ Լոռիում մենք միասին վայելեցինք մեծ ու բազմաժանր համերգ։ Շիրակում, Վայոց Ձորում և Արագածոտնում Երիտասարդ Եվրոպական դեսպանները կազմակերպեցին միջոցառումներ։ Տեղի ունեցավ Եվրոպական ֆիլմերի փառատոնը. որոշ ֆիլմերի դիտման հնարավորություն ունեցանք նաև մարզերում։
ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը Եվրոպայի օր 2024-ի առթիվ
Ամեն տարի մայիսի 9-ին նշվում է Եվրոպայի օրը, որը խորհրդանշում է միասնությունն ու խաղաղությունը Եվրոպայում:
Կանայք գիտեն՝ ինչպես․ Լուսինե Հակոբյան, հաջողության պատմություն
«Կանայք գիտեն ինչպես» արշավի նպատակն է ներկայացնել կանանց հզորացմանն ուղղված Եվրոպական միության ծրագրերից մեկը։ Տեսանյութերում ներառված կանայք կիսվում են բիզնեսի զարգացման սեփական փորձով և պատմում իրենց բիզնեսի ստեղծման պատմությունը։
ԵՄ աջակցությամբ իրականացվող «Գործարար կանայք» ծրագիրը օգնում է զարգացնել կանանց ղեկավարած փոքր և միջին ձեռնարկությունները՝ նպաստելով Հայաստանում կանանց հզորացմանն ու տնտեսության աճին: Ծրագիրը նաև առաջարկում է ուսուցում, խորհրդատվություն և այլ աջակցություն, որը հնարավորություն է տալիս կին ձեռներեցներին կիսվել փորձառությամբ և սովորել միմյանցից:
Լուսինե Հակոբյանը «Wow Effect» ՍՊԸ տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է տրանսֆորմեր կահույքի արտադրմամբ։ Աշխատանքի ընդլայնմանը զուգահեռ ընկերությունը ադմինիստրատիվ աշխատանքի կառավարման խնդիր է ունեցել։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործարար կանայք» ծրագրի շնորհիվ «Wow Effect»-ը ստացել է կազմակերպչական աշխատանքները կառավարող ավտոմատ ծրագիր։ Ավտոմատացման շնորհիվ այսօր ընկերությունը կարողանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ստեղծագործական և ընկերության զարգացման աշխատանքին։
Կանայք գիտեն՝ ինչպես․ Ռիտա Մարտիրոսյան, հաջողության պատմություն
ԵՄ աջակցությամբ իրականացվող «Գործարար կանայք» ծրագիրը օգնում է զարգացնել կանանց ղեկավարած փոքր և միջին ձեռնարկությունները՝ նպաստելով Հայաստանում կանանց հզորացմանն ու տնտեսության աճին: Ծրագիրը նաև առաջարկում է ուսուցում, խորհրդատվություն և այլ աջակցություն, որը հնարավորություն է տալիս կին ձեռներեցներին կիսվել փորձառությամբ և սովորել միմյանցից:
Ռիտա Մարտիրոսյանը «Ռիթի» ընկերության տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է թեյերի ու չրերի արտադրությամբ։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործարար կանայք» ծրագրի շնորհիվ ընկերությունն այսօր ստացել է հատուկ սերտիֆիկացում, որի շնորհիվ կարող է ներկայացվել եվրոպական շուկայում։
Կանայք գիտեն՝ ինչպես․ Մանե Գալստյան, հաջողության պատմություն
ԵՄ աջակցությամբ իրականացվող «Գործարար կանայք» ծրագիրը օգնում է զարգացնել կանանց ղեկավարած փոքր և միջին ձեռնարկությունները՝ նպաստելով Հայաստանում կանանց հզորացմանն ու տնտեսության աճին: Ծրագիրը նաև առաջարկում է ուսուցում, խորհրդատվություն և այլ աջակցություն, որը հնարավորություն է տալիս կին ձեռներեցներին կիսվել փորձառությամբ և սովորել միմյանցից:
Մանե Գալստյանը «KidsHouse» մանկապարտեզի հիմնադիր-տնօրենն է։ Մանկապարտեզը գործում է Երևանում արդեն 9 տարի և ունի մի քանի մասնաճյուղ։ Նվիրված լինելով երեխաների հետ աշխատանքին՝ Մանեն կրթարանի զարգացման և մարքեթինգի գործում աջակցության կարիք է ունեցել։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործարար կանայք» ծրագրի շնորհիվ ստեղծվել է մանկապարտեզի նոր բրենդավորման փաթեթը, թարմացվել է կայքը, ուսումասիրվել և կազմվել է հետագա գործողությունների փաթեթը։
Կանայք գիտեն՝ ինչպես․ Լիլիթ Ղարիբյան, հաջողության պատմություն
«Կանայք գիտեն ինչպես» արշավի նպատակն է ներկայացնել կանանց հզորացմանն ուղղված Եվրոպական միության ծրագրերից մեկը։ Տեսանյութերում ներառված կանայք կիսվում են բիզնեսի զարգացման սեփական փորձով և պատմում իրենց բիզնեսի ստեղծման պատմությունը։
ԵՄ աջակցությամբ իրականացվող «Գործարար կանայք» ծրագիրը օգնում է զարգացնել կանանց ղեկավարած փոքր և միջին ձեռնարկությունները՝ նպաստելով Հայաստանում կանանց հզորացմանն ու տնտեսության աճին: Ծրագիրը նաև առաջարկում է ուսուցում, խորհրդատվություն և այլ աջակցություն, որը հնարավորություն է տալիս կին ձեռներեցներին կիսվել փորձառությամբ և սովորել միմյանցից:
Լիլիթ Ղարիբյանը «ԷԿՈ ֆերմա» ՍՊԸ տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է ջայլամաբուծությամբ, ջայլամի մսամթերքի արտադրությամբ, էկո տուրիզմով և ջայլամի յուղի հիմքով պատրաստված բնական կոսմետիկ խնամքի միջոցների արտադրությամբ։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործարար կանայք» ծրագրի շնորհիվ կոսմետիկ խնամքի միջոցները վերաբրենդավորվել են՝ համապատասխան միջազգային ստանդարներին ու պահանջներին, իսկ Լիլիթը նոր հմտություններ է ձեռք բերել բիզնեսի կառավարման ոլորտում, ինչը դրական ազդեցություն է ունեցել ընտանեկան բիզնեսի վրա։