ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում
2023 թվականի դեկտեմբերի 6-ին Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն (ԳՆԳԱԿ) հիմնադրամը՝ Եվրոպական հանձնաժողովի, NCP_WIDERA.NET նախագծի և ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի վարչության հետ սերտ համագործակցությամբ, Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպել էր ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի տեղեկատվական միջոցառում։ Այն բացառիկ հնարավորություն ընձեռեց հայ գիտահետազոտական համայնքի ներկայացուցիչներին տեղեկանալ ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի մասին և ստանալ հուզող հարցերի պատասխանները Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներից:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են հետևյալ թեմաները՝
- Հորիզոն Եվրոպա ծրագիրը և հնարավորությունները Հայաստանի համար,
- Հորիզոն Եվրոպա ծրագրի ընդհանուր դրույթներն ու մասնակցության պայմանները,
- Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունների ենթածրագիրը,
- NCP_WIDERA.NET նախագիծը և աջակցման գործիքները,
- Widening ենթածրագիրն ու առաջիկա մրցույթները,
- Հորիզոն Եվրոպա ծրագրում հաջողված հայկական նախագծերի փորձի ներկայացում,
- Նորարարությունների Եվրոպական խորհրդի մրցույթները,
- COST ծրագիրը և այլն։