Skip to main content

Դրամաշնորհների նոր հնարավորություն` խթանելու ուսանողների ինքնակազմակերպումը և բուհերի ժողովրդավարական կառավարումը

«ԵՄ-ն հանուն երիտասարդների՝ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը մեկնարկում է դրամաշնորհների մրցույթ՝ խթանելու ուսանողների ինքնակազմակերպումը, բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարմանն ուսանողների և հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներին երիտասարդների մասնակցությունը:

Երիտասարդների/ուսանողների զորեղացման և նրանց մասնակցությունը խթանող ծրագրերի առաջարկներ կարող են ներկայացնել Հայաստանում գործող երիտասարդական/ուսանողական կազմակերպությունները և ոչ ֆորմալ խմբերը։

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2021թ. դեկտեմբերի 20-ը։

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդների՝ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը նպատակ ունի պաշտպանել երիտասարդների իրավունքները և ամրապնդել ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները, ինչպես նաև զորեղացնել դրանք՝ հանրային գործերին մասնակցելու համար:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Դիմել