Skip to main content

Դրամաշնորհների նոր հայտամրցույթ քաղաքացիական հասարակության և մեդիա կազմակերպությունների համար

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարում է դրամաշնորհների նոր հայտամրցույթ քաղաքացիական հասարակության և մեդիա կազմակերպությունների համար՝  «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները զարգացման և հավասարության դերակատարներ» խորագրի ներքո։  Հայտամրցույթի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը և դիմակայունության ամրապնդմանը՝ գործելու որպես վստահելի, անկախ և արդյունավետ դերակատարներ։ 

3․4 մլն եվրո ընդհանուր բյուջեով հայտամրցույթի արդյունքում ֆինանսավորվելու են երեք ծրագրեր հետևյալ  առաջնահերթ թեմատիկ ուղղություններով՝ (1) մամուլի ազատություն (2) հոգեկան առողջություն (3) հաշմանդամություն ունցեող անձանց իրավունքներ։

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2022թ. մայիսի 2-ը, ժ․ 12-ը (Բրյուսելի ժամանակով)։

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են մասնակցել 2022թ․ ապրիլի 4-ին ժ 12-ին (Բրյուսելի ժամանակով) նախատեսված առցանց տեղեկատվական հանդիպմանը՝ գրանցվելով մինչև մարտի 30-ը` գրելով DELEGATION-ARMENIA-CALLS-FOR-PROPOSAL@eeas.europa.eu հասցեին։ Հանդիպմանը միանալու հղումը գրանցված մասնակիցներին կուղարկվի ապրիլի 3-ին։ 

*     Հայտամրցույթի մանրամասներին և դիմելու կարգին ծանոթանալու համար այցելեք 👉 https://europa.eu/!k3x9qM