Դիմիր Էներգետիկ համայնքի ամառային դպրոց 2026-ին եւ միացիր էներգետիկ առաջնորդների հաջորդ սերնդին
Էներգետիկ համայնքի քարտուղարությունը հայտարարում է արդեն 10-րդ անգամ անցկացվող Էներգետիկ համայնքի ամառային դպրոցին, որը կկայանա 2026 թվականի օգոստոսի 22-ից 29-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի Պոլիս համալսարանում։
Հետբուհական ուսանողների, հետազոտողների եւ սկսնակ մասնագետների համար նախատեսված ամառային դպրոցն առաջարկում է էներգետիկ անցման տեխնիկական, տնտեսական, իրավական, քաղաքական եւ կայունության ասպեկտների վերաբերյալ խորքային ուսումնասիրություն, ներառյալ էներգետիկ համակարգերը, շուկաները եւ աշխարհաքաղաքականությունը։
Ակադեմիական ծրագիրը լրացվում է մշակութային կարեւոր բաղադրիչով, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն ծանոթանալ Ալբանիայի եւ ընդհանուր Էներգետիկ համայնքի էներգետիկ իրականությանը։
Էներգետիկ համայնքի քարտուղարությունը կհոգա ծրագրին առնչվող բոլոր ծախսերը, ներառյալ դասախոսությունները, կացարանը, էքսկուրսիաները եւ սնունդը: Ընտրված մասնակիցների պետք է հոգան իրենց բնակության վայրից ամառային դպրոցի վայր մեկնելու եւ վերադառնալու ճանապարհածախսն է:
Ամառային դպրոցին մասնակցելու համար կընտրվի առավելագույնը 40 մասնակից։
Դիմորդները պետք է ամառային դպրոցի անցկացման պահին լինեն 35 տարեկանից ցածր տարիքի (ծնված լինեն 1991 թվականին կամ ավելի ուշ), գրավոր եւ բանավոր տիրապետեն անգլերենին, լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի կամ այլ իրավասու երկրների քաղաքացիներ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 31-ն է։
Իմացիր ավելին
Մամուլի հաղորդագրություն