Արևելյան գործընկերության առևտրի աջակցության հարթակը կխթանի փոքր բիզնեսը Հայաստանում
Եվրոպական միությունը, Առևտրի միջազգային կենտրոնը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործարկում են Արևելյան գործընկերության (ԱլԳ) Առևտրի աջակցության հարթակի հայալեզու տարբերակը՝ Eastern Partnership (EaP) Trade Helpdesk։
Եվրոպական միությունը (ԵՄ) և Առևտրի միջազգային կենտրոնը (ITC) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հայ գործարար համայնքի համար գործարկել են Արևելյան գործընկերության (ԱլԳ) Առևտրի աջակցության հարթակը:
ԵՄ-ն հայկական արտադրանքի արտահանման երրորդ ամենմեծ շուկան է՝ առաջիկա 5 տարիների ընթացքում 50%-ով աճելու ներուժով։ Սա կնշանակի 300 միլիոն եվրո լրացուցիչ արտահանում:
EaP Trade Helpdesk հարթակի (eap.tradehelpdesk.org/hy) նոր գործարկված հայալեզու տարբերակի միջոցով պետական և մասնավոր դերակատարները հասանելիություն ունեն օգտագործողի համար հարմար առևտրային վերլուծությունների` նպաստելով ԱլԳ տարածաշրջանի երկրների և ԵՄ-ի հետ առևտրի ավելացմանը
Հարթակը ուղղորդում է օգտատերերին երեք փուլերով՝
- ԱլԳ տարածաշրջանում և ԵՄ-ում առևտրի համար առավել հեռանկարային շուկաների և ապրանքների բացահայտում
- Օգտատերերին շուկա մուտք գործելու պայմանների ընդհանուր ակնարկի տրամադրում և նրանց կապում իրենց երկրի կամ թիրախային շուկայի համապատասխան գործընկերների հետ
- Օգնության կենտրոնի / Help Centre / միջոցով օգտատերերին թույլ է տալիս բարձրաձայնել իրենց մտահոգությունները և լրացուցիչ աջակցություն ստանալ ազգային փորձագետների ցանցից, որը համակարգվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից:
Դասընթացի հնարավորություն կտա նրանց մշակել նոր առևտրային պորտֆելներ՝ ծառայեցնելով դրանք հայաստանյան փոքր բիզնեսին, որոնք ամենամեծ տեսակարար կշիռը ունեն տնտեսության մեջ:
Հարթակի մասին
Նոր գործարկված EaP Trade Helpdesk-ը ակնարկ է տրամադրում և՜ շուկայում կայացած և՜ դեռևս քիչ հայտնի ապրանքների ոչ միայն դեպի ԱլԳ, այլև ԵՄ արտահանման համար նոր հնարավորությունների վերաբերյալ: Կան մի շարք արտահանման չօգտագործված հնարավորություններ. օրինակ, հագուստի արտադրության ոլորտը, որի արտահանման ծավալները կարող են հնգապատկվել Գերմանիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի շուկաների հաշվին, որոնք առավելագույն հնարավորություններ են ընձեռում դրա համար: Ոսկերչական իրերի արտահանումը կարող է աճել հավելյալ 6,6 մլն եվրոյով, եթե Բելգիայի և Լատվիայի ավանդական շուկաներին ավելացվի նաև Լեհաստանի, Նիդեռլանդների, Սլովակիայի և Իսպանիայի դեռևս ոչ ավանդական շուկաները: Այս հարթակը ներկայիս և նոր բացահայտված շուկաների վերաբերյալ շուկայի պահանջների մասին մանրամասն տեղեկություններ է պարունակում և EaP Trade Helpdesk -ի օգտատերերին հնարավորություն է տալիս մուտք գործել գիտելիքների աղբյուրներ և HelpCentre-ի միջոցով իրենց հարցերը ներկայացնել տեխնիկական փորձագետների ազգային ցանցին: Ծրագիրը տևում է մինչև 2024 թվականը, և հարթակի գործարկումից հետո կլինեն լրացուցիչ բարելավումներ՝ հիմնված գործարար միջավայրի վերաբերյալ հայաստանյան ընկերությունների արձագանքների վրա, որոնք կհավաքագրվեն ներկայումս ընթացող հարցումների և ծառայությունների ոլորտում առևտրային տեղեկատվության վերաբերյալ հետազոտության արդյունքում։
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Արմեն Արզումանյան, նախարարի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Արտահանման զարգացումը և դրա դիվերսիֆիկացումը Հայաստանի տնտեսական քաղաքականության գերակայությունն է։ Ես Արևելյան գործընկերության առևտրի աջակցության այս հարթակը համարում եմ կարևոր գործիք, որը թույլ կտա արտահանողներին հասնել դրան: Հայկական ընկերությունները կստանան ամբողջական, ստուգված և թափանցիկ առևտրային տեղեկատվություն ԱլԳ և ԵՄ շուկաների մասին՝ արդյունքում ընդլայնելով իրենց բիզնեսը:»
Ֆրանկ Հեսս, համագործակցության բաժնի ղեկավար, Հայաստանում ԵՄ պատվիրակություն
«Մենք ողջունում ենք Արևելյան գործընկերության առևտրի աջակցության հարթակի գործարկումը։ Այն հզոր գործիք է, որը կարող է դիվերսիֆիկացնել արտահանման տարբերակները և խթանել առևտրային գործընկերությունը հայկական բիզնեսի համար: Համաշխարհային ցնցումների ժամանակաշրջաններում տնտեսական դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է. այն կարող է նվազեցնել ռիսկերը և մեղմել տնտեսական անկման հետևանքները: Որպես այդպիսին, այս հարթակը օգտակար գործիք է լինելու ինչպես բիզնեսի, այնպես էլ քաղաքականություն մշակողների համար»։
Մեթյու Լորիդան, շուկայի ավագ վերլուծաբան, Առևտրի միջազգային կենտրոն – ITC
ITC-ի ներկայացուցիչ Մաթյո Լորիդանը հաստատեց, որ «ԵՄ-ն ԱլԳ-ի հետ միասին կազմում է Հայաստանի առևտրի 25%-ը: Բայց այս առևտուրը համեմատաբար կենտրոնացված է և՛ ապրանքների, և՛ ուղղությունների առումով՝ թողնելով ԵՄ և ԱլԳ երկրների մեծ մասում դիվերսիֆիկացման հնարավորությունները չբացահայտված: Հետազոտելով այս չօգտագործված հնարավորությունները առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի առևտուրը ԵՄ-ի հետ կարող է աճել 50%-ով՝ ավելացնելով 300 միլիոն եվրո»։
ITC – մասին. Առևտրի միջազգային կենտրոնը Առևտրի համաշխհարային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպություն համատեղ գործակալությունն է: Զարգացող և անցումային տնտեսություններում ITC-ն օժանդակում է փոքր և միջին ձեռնարկություններին ավելի մրցունակ դառնալ համաշխարհային շուկաներում՝ դրանով իսկ նպաստելով «Աջակցություն առևտրին – Aid-for-Trade» օրակարգի և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակներում կայուն տնտեսական զարգացմանը:
EU4Business-ի մասին. EU4Business-ը մի հովանավորչական նախաձեռնություն է, որը ներառում է փոքր և միջին բիզնեսին (ՓՄՁ) ուղղված ԵՄ ամբողջ աջակցությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում: EU4Business-ը աջակցում է ՓՄՁ աճին` բարելավելով ֆինանների և բիզնեսի զարգացման ծառայությունների հասանելիությունը և խթանելով բիզնեսի ավելի լավ կարգավորումը:
2020 թվականին EU4Business Initiative-ի միջոցով աջակցություն է ստացել 71,851 ՓՄՁ՝ ստեղծելով լրացուցիչ 1 մլրդ եվրո եկամուտ և 50,466 նոր աշխատատեղեր՝ իրենց շրջանառությունն ավելացնելով 17,44%-ով և արդյունքում 4,11%-ով ավելացնելով իրենց արտահանումը: Ավելին իմանալու համար այցելեք՝ https://eu4business.eu/:
Access2Markets –ի մասին. ԵՄ այս վեբ պորտալը միավորում է Շուկայի հասանելիության տվյալների բազան, ԵՄ Առևտրի առևտրի աջակցության հարթակը (EU Trade Helpdesk) և առևտրի դյուրացման այլ ծառայություններ: Access2Markets-ն ունի անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ սկսած մեքենա-սարքավորումների համապատասխանության գնահատման վկայագրերից, ջրային կուլտուրաների արտադրանքի առողջության վկայագրերից՝ մինչև վերամշակված սննդի մակնշումը: Access2Markets-ը ունի ԵՄ երկրներում և արտերկրում գործող մաքսային և այլ պետական մարմինների կոնտակտային տվյալներ: Ավելին իմանալու համար այցելեք՝ https://trade.ec.europa.eu/access-to-markets/en/home: