«Ամեն ինչ գործվածքների և մանվածքների մատակարարման մասին» վեապատրաստման դասընթաց հագուստի և նորաձևության ոլորտների ՓՄՁ-ների համար
Եթե հագուստի արտադրության և նորաձևության ոլորտում գործող և արտահանմանը պատրաստ փոքր և միջին ձեռնարկության (ՓՄՁ) ներկայացուցիչ եք, բաց մի՛ թողեք տեքստիլ ոլորտի համաշխարհային փորձառություն ունեցող մասնագետներից սովորելու և ձեր բիզնեսը զարգացնելու այս հնարավորությունը:
Վերապատրաստման ծրագիրը և Ճանաչողական այցը կազմակերպվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից իրականացվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» Ծրագրի շրջանակներում:
Դասընթացի մասին.
Այս 5-օրյա վերապատրաստման ծրագիրը կտրամադրի հիմնարար գիտելիքներ մանրաթելերի, թելերի, ինչպես նաև հյուսված գործվածքների նույնականացման և առանձնահատկությունների վերաբերյալ: Մասնակիցները կսովորեն գործվածքների որակի ստուգման մեթոդները և կիրականացնեն որակի ստուգման գործնական աշխատանք: Վերապատրաստման ընթացքում կտրամադրվի նաև համապարփակ տեղեկատվություն մատակարարման արդյունավետ ռազմավարությունների վերաբերյալ, ինչը կօգնի ընկերություններին CMT (cut-make-trim) ձևաչափից անցում կատարել դեպի լիարժեք սպասարկման բիզնես մոդելի՝ ստանձնելով գործվածքների ընտրության և մատակարարման պարտականությունները։
Ե՞րբ և որտե՞ղ․
Դասընթացը տեղի կունենա Երևան քաղաքում 2024թ․ նոյեմբերին (նախնական Նոյեմբերի 4-8)։
Մասնակցության պայմանները․
Եթե հետաքրքրված եք այս նախաձեռնությանը մասնակցությամբ, խնդրում ենք լրացրե՛ք դիմումը` անցնելով այս հղումով.
Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի հագուստի արտադրության և նորաձևության ոլորտում գործող ՓՄՁ-ները։ Ընտրությունը հիմնված կլինի ՓՄՁ-ների արտահանման կարողությունների և աճի ներուժի գնահատման հիման վրա՝ ապահովելու արդար և մանրակրկիտ ընտրության գործընթաց:
Առաջնահերթություն կտրվի այն ՓՄՁ-ներին, որոնք մասնակցել են 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Միջազգային առևտրի կենտրոնի Ծրագրային թիմի կողմից կազմակերպված ելակետային հետազոտությանը։
Մասնակցությունը անվճար է։
Դիմելու վերջնաժամկետը. 15 սեպտեմբեր, 2024թ.
Մենք խրախուսում ենք շահագրգիռ ընկերություններին օգտվել այս հնարավորությունից՝ ընդլայնելու իրենց կարողությունները, ձեռք բերելու միջազգային ճանաչում և ընդլայնելու իրենց բիզնես ցանցերը:
Միջազգային առևտրի կենտրոնի մասին (www.intracen.org).
Միջազգային առևտրի կենտրոնը Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի համատեղ զարգացման գործակալությունն է, որը զարգացող և անցումային երկրներում զարգացնում է ՓՄՁ մրցունակությունը և աջակցում է ներառական առևտրին՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց:
«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի մասին
«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի կողմից՝ սերտ համակարգելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ։
Ծրագիրը նպաստում է Հայաստանի ռազմավարական այնպիսի առաջնահերթությունների իրագործմանը, ինչպիսիք են հավելյալ արժեքի ստեղծումը, արտահանման շուկաների և ապրանքների դիվերսիֆիկացիան։
Ծրագրի շեշտը դրված է առևտրային կապերի ընդլայնման, ինչպես նաև զարգացման հեռանկար ունեցող առևտրային նոր ուղիների վրա, ինչպիսին է էլեկտրոնային առևտուրը:
Building Sustainable Apparel and Agribusiness Value Chains in Armenia (eu4business.am)