«Պատասխանատու եմ Սևանի համար» 3-րդ միջոցառում

Սույն թվականի ապրիլի 20-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ  Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող,  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականցվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից համատեղ իրականցվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի (ԷԿՈսերվ ծրագիր) շրջանակներում իրականացվող «Պատասխանատու եմ Սևանի համար» 3-րդ միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և համայնքի բնակիչներ:

Ֆրանկ Հեսը ողջունեց մասնակիցներին և նշեց. «Սևանա լճի էկոհամակարգի պահպանումը ԵՄ-ն Հայաստանի համար բնապահպանական առաջնային խնդիրներից է: Իսկ EU4Sevan ծրագիրը միավորում է տարբեր հանրությանն ու տարբեր կառույցներին, որպեսզի վերջիններս համատեղ աշխատեն խնդիրների լուծումների վրա և բարելավեն շրջակա միջավայրի կառավարումը: Գեղարքունիքի մարզպետարանում ծրագրի մարզային գրասենյակի բացումը կնպաստի համատեղ ծրագրի իրականացմանը: Այն նպատակաուղղված է բարելավելու ծրագրի հաղորդակցությունը, ինչպես նաև համախմբելու մարդկանց»:

Աննա Մազմանյանն ասաց, որ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագիրը բարձրացնում է հասարակության իրազեկվածությունը մեր բնական ժառանգության, Հայաստանի քաղցրահամ ջրի և հիդրոէներգիայի կարևորագույն աղբյուր Սևանա լճի կարևորության և հիմնախնդիրների վերաբերյալ։

Մասնակիցների առաջին կանգառը Վարդենիկ համայնքում էր, որտեղ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը ներկայացրեց նոր ձեռք բերված անիվավոր բեռնիչը և ընդգծեց տրամադրված տեխնիկայի կարևորությունը  գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում: ՄԱԶԾ-ն տրամադրել է մեկ միավոր տեխնիկա (անիվավոր  բեռնիչ)  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ համապատասխան վերապատրաստմամբ։ Գործընկերների կարողությունների հզորացումը առանցքային է ծրագրի կողմից համատեղ ձեռք բերված արդյունքների կայունությունն ապահովելու համար:

Շրջակա միջավայրի նախարարությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը՝ Սևան ազգային պարկին մեքենայի տրամադրման միջոցով կամրապնդի պարկի կարողությունները: Այն կօգնի հաղթահարել ներքին կառավարման մարտահրավերները և ավել արդյունավետ կազմակերպել ափամերձ տարածքներում աճող անտառների ճահճացած հատվածների մաքրումը՝ կանխելով լճի հետագա օրգանական աղտոտումը:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծեց՝

Այնուհետև միջոցառումը շարունակվեց Գեղարքունիքի մարզպետարանում, որտեղ տեղի ունեցավ EU4Sevan-ի Գավառի մասնաճյուղի պաշտոնական բացումը ու EU4Sevan ծրագրի և մարզպետարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:

Մարզային գրասենյակը կնպաստի թիրախային խմբերի, շահառուների, գործընկերների, համայնքների միջև հասանելիությանը: 

«Մարզային գրասենյակի հիմնումը ծրագրի երկրորդ տարվա գործունեության ընթացքում մեծ հաջողություն է: Այն նաև այն EU4Sevan թիմի անդամների համար արդյունավետ միջոց է՝ հասնելու ծրագրի նպատակներին և ստանալու անհրաժեշտ աջակցությունը հենց մարզպետարանից», – նշեց Քրիստիան Հենշելը:

 «Սեւանա լիճը կենսական կարեւոր նշանակություն ունի ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլեւ ողջ Հայաստանի  համար։ Այն ոչ միայն խմելու ջրի պաշարների մեծ շտեմարան է հանդիսանում, այլ նաեւ տնտեսական, բնապահպանական  եւ կենսաբազմանության անկրկնելի միջավայր, որտեղ պահպանության օբյեկտ են հանդիսանում կենդանական ու բուսական աշխարհի հազվագյուտ տեսակներ։ Հենց այս գործոններն էլ Սեւանա լիճը շատ վաղուց հռչակել են համաշխարհային հետաքրքրության եւ նշանակության ռեսուրս։

 Սեւանա լճի ջրային պաշարների, նրա ջրահավաք ավազանի  կենսաբազմազանության պահպանման ու վերարտադրության ապահովման համար պահանջվող ջանքներն ու միջոցները տասնամյակների ընթացքում եղել են ոչ բավավար, ինչի արդյունքում էլ այսօր մեզ են փոխանցվել բազմաթիվ ու բազմազան հիմնախնդիրներ, որոնց կարգավորումը պահանջում է նոր համատեղ ջանքեր, միջւազգային կառույցների հետ գործնական ու հետեւողական  համագործակցություն, տեսանելի եւ հստակ արդյունքներ։  

Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամորեն աջակցում է այն բոլոր ծրագրերին, որոնք նպաստում են  Սեւանա լճի ջրային պաշարների պահպանությանը, մաքրության պահպանմանը, Սեւանի ջրահավաք ավազանի կենդանական եւ բուսական աշխարհի պահպանությանն ու վերարտադրությանը։ Նման պահանջված ծրագրերից  մեկն  էլ ՄԱԿ-ի  եւ Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության կողմից իրականացվող  EU4Sevan ծրագիրն է, որը կյանքի կոչելու համար մենք հաստատել ենք ռազմավարական գործընկերություն՝ ստորագրելով փոխըմբռնման հուշագիր։ Ավելին, մենք արել ենք աջակցության առաջին քայլերը՝ տրամադրելով  ծրագրի իրականացման գրասենյակի համար համապատասխան տարածք եւ աշխատանքային գործունենության համար բավարար պայմաններ, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։ Համոզված եմ, որ մենք կաշխատենք լիակատար փոխըմբռնման պայմաններում, որ Գեղարքունիքի մարզպետարանն այս հույժ կարեւոր  ծրագիրը կյանքի կոչելու համար աջակցություն կցուցաբերի ի հայտ եկած բոլոր խնդիրների դեպքում, բոլոր ուղղություններում»,-նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը:

Այնուհետև, տեղի ունեցավ «Թափոնարվես» ցուցահանդեսը, որը կազմակերպել էր ԷԿՈսերվ ծրագիրը և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն:  Ներկայացված ցուցանմուշները Գեղարքունիքում բնակվող երիտասարդների աշխատանքներն էին, որոնք որպես հումք օգտագործել էին Սևանա լճի մաքրման աշխատանքների միջոցով լճից դուրս բերված թափոններից: Բոլորր մասնակիցները նախապես մասնակցել էին հայտարարված առցանց մրցույթին:

Ցուցահանդեսի նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկումն աղտոտվածության վերաբերյալ և աղբի վերամշակման հնարավորությունների մասին:  Երիտասարդները ցույց տվեցին, որ թափոնը կարող է լինել հումք՝ տարբեր իրեր պատրաստելու համար:

«Պատասխանատու եմ Սևանի համար #3» միջոցառումն ավարտվեց հաճելի մթնոլորտում՝ խոստանալով իրականացնել Սևանի էկոհամակարգը պահպանելու ուղղությամբ ծրագրի կայուն միջոցառումները:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով: ©Եվրոպական միություն, 2022