Ձևավորելով հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաներ

2025 թվականի ապրիլի 29-ից մայիսի 1-ը, Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, Միջազգային առևտրի կենտրոնը, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի՝ «Աջակցություն փոքր բիզնեսին Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, կազմակերպեց աշխատաժողով՝ ուղղված Հայաստանի տեքստիլի և հագուստի արդյունաբերության ոլորտում կայունության ստանդարտներին համապատասխանելու կարողությունների զարգացմանը։
Դասընթացը վարեց Ռեգինա Տայմասովա-Բումբական. Միջազգային առևտրի կենտրոնի կայունության ստանդարտների և արժեշղթաների հարցերով խորհրդատու։ Դասընթացի հիմնական նպատակը հայկական տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտի գլոբալ մրցունակության խթանումն էր՝ բիզնես խորհրդատուներին գործնական գիտելիքներ և գործիքակազմ փոխանցելու միջոցով, ինչն էլ նրանց հնարավրություն կտա հետագայում աջակցել տեղական ՓՄՁ-ներին միջազգային կայունության ստանդարտներին համապատասխանելու հարցում։
Մասնակիցները քննարկեցին մի շարք կարևոր թեմաներ՝ ներառյալ ԵՄ-ում և այլ երկրներում գործող կայունության հետ կապված կարգավորումները, գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության սկզբունքները, կայունության ստանդարտները, սոցիալական աուդիտներն ու սերտիֆիկացման սխեմաները։ Նրանք նաև ծանոթացան ITC-ի կողմից մշակված առցանց գործիքներին և մեթոդաբանություններին, որոնք նպատակ ունեն աջակցել ստանդարտների համապատասխանության ապահովմանը։
Դասընթացը ներառում է նաև ինտերակտիվ խմբային վարժություններ՝ հիմնված իրական դեպքերի ուսումնասիրությունների վրա։ Բացի այդ, նախատեսված է նաև այց «Էլինա» ՍՊԸ՝, որը նախագծում, արտադրում և վաճառում է կանանց հագուստ սեփական ապրանքանիշի ներքո․ինչը հնարավորություն կտա գործնականում ամրապնդել ստացած գիտելիքները։