Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն․ մեդիայի հզորացման նոր փուլ
Նկարագրություն
Ծրագիրը զարգացնում է նույն կոնսորցիումի կողմից 2024թ-ից իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնության» արդյունքները և շարունակում է հզորացնել հայաստանյան լրատվամիջոցներին՝ դառնալու անկախ և վստահելի դերակատարներ։ Աջակցությունը ներառում է դասընթացներ, խորհրդատվություն և ֆինանսավորում՝ հզորացնելու որակյալ և ազդեցիկ մեդիա բովանդակություն ստեղծելու նրանց կարողությունը։ Մեդիա բովանդակության սպառման մասին հանրային հարցումը կբացահայտի լսարանի կարիքներն ու նախապատվությունները։
Ծրագիրը նպաստում է անկախ լրատվամիջոցներին առնչվող իրավական դաշտի բարելավմանը՝ քաղաքականության մշակման և բարեփոխումների միջոցով։ Աշխատանք է տարվում էթիկական լրագրության խթանման և լսարանի՝ լրատվամիջոցների հանդեպ վստահության մեծացման ուղղությամբ՝ ինքնակարգավորման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու և լրատվամիջոցների թափանցիկությունը ու հաշվետվողականությունը խթանելու միջոցով։
Ծրագիրը պաշտպանում է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները ինչպես առօրյա գործունեության, այնպես էլ իրավական գործընթացների համատեքստում։ Խմբագրությունների համար անցկացվում են անվտանգության դասընթացներ՝ ապահովելու լրագրողների պաշտպանվածությունը թվային, հոգեբանական և ֆիզիկական սպառնալիքներից։ Ծրագիրը նպաստում է նաև մեդիագրագիտության տարածմանը՝ հասարակության տարբեր խմբերին օգնելով ավելի լավ կողմնորոշվել խրթին և բևեռացված տեղեկատվական դաշտում։

Հատուկ նպատակներ
Հատուկ նպատակներն են՝
1. Հզորացնել մեդիա կազմակերպություններին, որպեսզի նրանք կարողանան կառավարել և գործել որպես պրոֆեսիոնալ, անկախ ու կայուն դերակատարներ։
2. Աջակցել մեդիա կազմակերպություններին, որպեսզի նրանք ստեղծեն ընթերցողի համար ուշագրավ, վերլուծական, պատասխանատու և վստահելի բովանդակություն։
3. Ապահովել քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և պետական կառույցների մասնակցությունը մեդիա դաշտում տեղի ունեցող գործընթացներին և բարեփոխումներին։

Ակնկալվող արդյունքներ
1. Մեդիա կազմակերպությունները կարող են գործել որպես պրոֆեսիոնալ, անկախ և կայուն բիզնես կառույցներ։
2. Մեդիա կազմակերպությունները և դերակատարները ստեղծում են ընթերցողի համար առավել ուշագրավ, վերլուծական, պատասխանատու և վստահելի բովանդակություն։
3. Քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները և պետական կառույցները համատեղ մասնակցում են մեդիա դաշտի բարեփոխումներին։

Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է Ենթաոլորտ:
Օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ Թեմա:
ԶԼՄ-ներ Նախագծի կարգավիճակը:
Շարունակական Մեկնարկի ամսաթիվ:
02.03.2026 Ավարտի ամսաթիվ:
31.07.2028 