Skip to main content

Կանայք բիզնեսում

Նկարագրություն
ԵՄ աջակցությամբ իրականացվող «Կանայք բիզնեսում» ծրագիրը կանանց ղեկավարած փոքր և միջին ձեռնարկություններին օգնում է հասանելիություն ստանալ իրենց աճի համար անհրաժեշտ ֆինանսների և գիտելիքների նկատմամբ: ՎԶԵԲ-ը՝ բիզնեսների ավելի մրցունակ դառնալուն ուղղված գործարար խորհրդատվությունից զատ, ապահովում է նաև ֆինանսների հասանելիություն՝ տեղական բանկերին տրամադրվող կանանց ղեկավարած ՓՄՁ–ների զարգացման համար նախատեսված վարկային գծերի միջոցով։ Ծրագիրը նաև առաջարկում է ուսուցում, խորհրդատվություն և այլ աջակցություն, որը հնարավորություն կտա կին ձեռներեցներին կիսվել փորձառությամբ և սովորել միմյանցից:
Հատուկ նպատակներ
Ծրագրի հատուկ նպատակն է խթանել կանանց ձեռներեցությունը և, ավելի լայն իմաստով, գործարար կյանքում կանանց մասնակցությունը՝ նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին աջակցելով ֆինանսների հասանելիությամբ, ինչպես նաև գործարար խորհրդատվական ծառայություններ մատուցելով կանանց ղեկավարած ՓՄՁ-ներին:
Ակնկալվող արդյունքներ
- Աջակցել կանանց ղեկավարած ՓՄՁ-ներին ֆինանսների հասանելիության հարցում` դրանց կայուն աճի և աշխատատեղերի ստեղծման համար․
- Մշակել կանանց ղեկավարած ՓՄՁ-ների համար հարմար կայուն ֆինանսական պրոդուկտներ․
- Աջակցել կանանց ղեկավարած ՓՄՁ-ներին խորհրդատվության և գիտելիքների ձեռքբերման հարցում․
- Տրամադրել հիմնական ձեռնարկատիրական հմտությունների ուսուցում․
- Տրամադրել մենթորության և կապերի ընդլայնման սեմինարներ:
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը ստեղծում է, Գործընկերություն, որը ստեղծում է, Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Տնտեսություն և առևտուր, Զբաղվածություն և ձեռներեցություն, Ներառականություն
Թեմա:
Բիզնես, Կանայք
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
30.12.2015
Ավարտի ամսաթիվ:
29.12.2022
Սոցիալական ցանցեր:

ԵՄ ծրագրի համարը:
371-312