Կոռուպցիայի դեմ պայքարի ամրապնդում ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում
Նկարագրություն
Արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությունները, կանխարգելման միջոցառումները և բարձր մակարդակի ու բարդ կոռուպցիայի դեմ պայքարը հիմնարար նշանակություն ունեն դիմակայուն պետությունների և հասարակությունների ձևավորման համար։ Դրանք նաև Արևելյան գործընկերության (ԱԳ) հետ 2020 թվականից հետո ձևավորված օրակարգի առանցքային առաջնահերթություններից են։
«Կոռուպցիայի դեմ պայքարի ամրապնդում ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում» Գործողության նպատակն է աջակցել ԱԳ երկրներին իրավունքի գերակայությանը սպառնացող կոռուպցիոն վտանգների կանխարգելման և հաղթահարման գործում՝ նպատակային և համակարգային հակակոռուպցիոն բարեփոխումների միջոցով։ Հենվելով «EU for Integrity» ծրագրի վրա, որը ՏՀԶԿ-ի կողմից իրականացվել է 2021–2023 թվականներին, Գործողությունը միտված է խթանել ապացույցների վրա հիմնված հակակոռուպցիոն քաղաքականությունների գործնական իրականացումը, ամրապնդել համապատասխան ինստիտուտները և ուժեղացնել իրավական կիրարկումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բարձր մակարդակի և բարդ կոռուպցիայի դեպքերին։ Սա կիրականացվի տարածաշրջանային երկխոսության, քաղաքացիական հասարակության մասնակցությամբ մոնիթորինգի խորացման, ինչպես նաև իրավապահ մարմինների և բիզնեսի ամբողջականության ոլորտներում փորձի փոխանակման և խորացված վերլուծության միջոցով։
Բաց կառավարման գործընկերության (OGP) հետ սերտ համագործակցությամբ Գործողությունը նաև նպատակ ունի հզորացնել պետական կառավարման և քաղաքացիական հասարակության շրջանակներում գործող հակակոռուպցիոն բարեփոխումների նախաձեռնողներին՝ աջակցելով նրանց որպես փոփոխությունների գործակալներ հանդես գալուն և հակակոռուպցիոն բարեփոխումների առաջմղմանը։

Հատուկ նպատակներ
Գործողության իրականացումը կհենվի «EU for Integrity» ծրագրի (2021–2023 թթ.) արդյունքների և քաղված դասերի վրա։ Գործողության նպատակները կիրականացվեն հակակոռուպցիոն համադրելի գնահատումների (peer reviews), տարածաշրջանային վերլուծության և կատարողականի ցուցանիշների վրա հիմնված երկխոսության, ինչպես նաև խորացված ուսումնասիրությունների և տարածաշրջանային մակարդակով գիտելիքների ու փորձի փոխանակման միջոցով՝ հատուկ թեմատիկ ուղղությունների շրջանակում։
Հատուկ նպատակ 1. Նպաստել Արևելյան գործընկերության երկրներում հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ իրականացման ամրապնդմանը։
Հատուկ նպատակ 2. Աջակցել Արևելյան գործընկերության երկրներում իրավապահ մարմինների արձագանքի ուժեղացմանը բարձր մակարդակի և բարդ կոռուպցիայի դեպքերի նկատմամբ։
Հատուկ նպատակ 3. Խթանել բիզնեսի ամբողջականությանն ուղղված գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում։

Ակնկալվող արդյունքներ
Նպատակ 1
Նշանակալի արդյունքներ
Գործողությունների իրականացումը կնպաստի հետևյալ ակնկալվող արդյունքին.
Արևելյան գործընկերության երկրները ակտիվացնում են հակակոռուպցիոն բարեփոխումները հակակոռուպցիոն քաղաքականության, կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի համար քրեական պատասխանատվության կիրառման ոլորտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով բարձր մակարդակի կոռուպցիային (ազդեցություն)։
Հակակոռուպցիոն մարմինները և այլ համապատասխան դերակատարները կիրառում են ապացույցների վրա հիմնված մեթոդներ հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում (արդյունք)։
Նշանակալի ելքային արդյունքներ
- Տարեկան ՀԿՑ Ցանցի (ACN) լիագումար նիստեր (ներառյալ մոնիթորինգի և Ղեկավար խմբի հանդիպումները)։
IAP մոնիթորինգի 5-րդ փուլի զեկույցներ։
- Տարածաշրջանային հիմնական կատարողականի ցուցանիշներ (KPIs) ընտրված ոլորտների համար։
- Հակակոռուպցիոն իրավիճակի վերաբերյալ զեկույցներ (Anti-Corruption Outlook Reports)։
Նպատակ 2

Արևելյան գործընկերության երկրների իրավապահ մարմինները բարելավել են բարձր մակարդակի կոռուպցիայի գործերի հետաքննության և քրեական հետապնդման արդյունավետությունը։
Նշանակալի ելքային արդյունքներ
- Տարեկան LEN հանդիպումներ՝ Արևելյան գործընկերության և ընտրված ԵՄ անդամ պետությունների մասնակցությամբ։
- Տարեկան ԱԳ–ԵՄ աշխատանքային խմբի նիստեր։
- Միջերկրային ուսումնասիրություն՝ հակակոռուպցիոն իրավապահ պրակտիկայում վերլուծական գործիքների կիրառման վերաբերյալ ԱԳ և այլ ACN երկրներում։
- Տարեկան իրավապահ մարմինների զեկույց՝ հիմնված Բարձր մակարդակի կոռուպցիայի գործերի մատրիցայի վրա։
Նպատակ 3

Պետական մարմինները, մասնավոր հատվածը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նպաստել են բիզնեսի ամբողջականության բարելավմանը Արևելյան գործընկերության երկրներում։
Նշանակալի ելքային արդյունքներ
- Մինչև 15 Բիզնեսի ամբողջականության խորհրդատվական հանդիպում Արևելյան գործընկերության երկրների հետ։
- Բիզնեսի ամբողջականության խմբի (BIG) հանդիպում։
- Բիզնեսի ամբողջականության խորհրդատվական խմբի ձևավորում և դրա նիստեր։
- Բիզնեսի ամբողջականության հարցումների իրականացում Արևելյան գործընկերության 5 երկրներում։
- Տարածաշրջանային միջերկրային ուսումնասիրություն՝ առաջարկություններով։

Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է Ենթաոլորտ:
Պետական և հանրային կառավարում Թեմա:
Կոռուպցիայի դեմ պայքար, Բիզնես, Քաղաքացիական հասարակություն, Երկխոսություն, Արևելյան գործընկերություն, Լավ կառավարում EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա Նախագծի կարգավիճակը:
Շարունակական Մեկնարկի ամսաթիվ:
01.02.2024 Ավարտի ամսաթիվ:
31.12.2026 ԵՄ ծրագրի համարը:
INTV-25590 