Կրթական բարեփոխումների և հմտությունների զարգացման աջակցություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում (SER)
Նկարագրություն
«Կրթական բարեփոխումների և հմտությունների զարգացման աջակցություն» (SER) նախաձեռնությունը Եվրոպական միության առաջին տարածաշրջանային ծրագիրն է, որը կենտրոնանում է կրթության ոլորտի վրա Արևելյան գործընկերության տարածաշրջանում։ 2.5 միլիոն եվրո արժողությամբ և երեք տարի տևող (2024–2026 թթ.) ծրագիրը նպատակ ունի բարձրացնել կրթական համակարգերի արդյունավետությունը, որակը, արդարությունն ու հավասարությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունն արդի պահանջներին՝ միաժամանակ ապահովելով դրական, երկարաժամկետ և կայուն փոփոխություններ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կրթության ոլորտում։
Ծրագիրը հիմնված է երեք առանցքային հենասյուների վրա.
1. Արագ կրթական ախտորոշում – ոլորտային համապարփակ վերլուծություն՝ հիմնված երեք թեմատիկ ուղղությունների վրա՝ անհավասարություններ, ֆինանսավորում և կառավարում։
2. Քաղաքականությունների իրականացման կարողությունների զարգացում – հիմնվելով արագ կրթական ախտորոշման մեթոդաբանության վրա՝ այս հենասյունը միտված է ոլորտային ռազմավարությունների արդյունավետ իրականացման կարողությունների ամրապնդմանը և նպատակ ունի արձագանքել երկրներում բացահայտված մարտահրավերներին։
3. Տարածաշրջանային մակարդակով ուսուցում և համադրելի ուսուցում (peer learning) – այս հենասյան շրջանակում իրականացվող գործողությունները ուղղված են երկրների համար ընդհանուր խնդիրների հասցեագրմանը և լրացնում են երկրային մակարդակով տրամադրվող փորձագիտական աջակցությունը:

Հատուկ նպատակներ
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել գործընկեր երկրներում կրթության ոլորտում հավասարության, որակի և համապատասխանության բարելավմանը։
Ծրագրի հատուկ նպատակներն են՝
1. Բարելավել կրթական համակարգերի կառավարումը Արևելյան գործընկերության երկրներում՝ ընդգրկելով կրթության բոլոր մակարդակները՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման, և մեծահասակների ուսուցման համակարգերը։
2. Ամրապնդել կրթության ոլորտում ապացույցների վրա հիմնված մշակման, պլանավորման, կառավարման և կատարողականի մոնիթորինգի կարողությունները։

Ակնկալվող արդյունքներ
Սույն Գործողության շրջանակում նախատեսվում է ապահովել հետևյալ ելքային արդյունքները, որոնք կնպաստեն համապատասխան հատուկ նպատակների իրականացմանը.
Ելքային արդյունք 1. Ավարտված են ազգային կրթական համակարգերի ախտորոշումները (առավելագույնը՝ 5) (Առաջին հենասյուն)։
Ելքային արդյունք 2. Ամրապնդված են ազգային վարչական մարմինների և հաստատությունների կարողությունները կրթության ոլորտի կառավարման, ֆինանսավորման և պլանավորման ուղղություններով (Երկրորդ և Երրորդ հենասյուներ)։
Ելքային արդյունք 3. Ընդլայնված են վերապատրաստման և համադրելի ուսուցման (peer learning) հնարավորությունները (Երրորդ հենասյուն)։

Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
Launch of the EU programme 'Supporting Education Reforms & Skills in the Eastern Partnership Region' and peer-learning workshop 'Use of Evidence in Education Policies', Turin, 29-31 May 2024
Regional peer-learning workshop on Teaching Excellence – Empowering Educators, Helsinki and Tallinn,17–20 September 2024
EU Support Initiatives to the Education Sector in Moldova, 19-20 November 2024
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Ենթաոլորտ:
Թեմա:
Արևելյան գործընկերություն, Կրթություն, Հմտություններ EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա Նախագծի կարգավիճակը:
Շարունակական Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2024 Ավարտի ամսաթիվ:
30.12.2026 ԵՄ ծրագրի համարը:
ACT-61849 