Skip to main content

EU4Youth-ի շրջանավարտների ցանց

Նկարագրություն
EU4Youth-ի շրջանավարտների ցանցը միավորում է «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» (EU4Youth), «Էրազմուս+», «Երիտասարդները գործողության մեջ» (Youth in Action) և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի, ինչպես նաև «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցի երիտասարդ շահառուներին Արևելյան գործընկերության երկրներից: Ցանցը նպատակ ունի մոբիլիզացնել ոչ ֆորմալ կրթության շարժունակության ծրագրերում նրանց մասնակցության ընթացքում ձևավորված ոգևորությունը և կամավորական ոգին՝ աջակցելու գործընկեր երկրների անապահով երիտասարդների առավել ակտիվ մասնակցությանը ինչպես իրենց համայնքներում, այնպես էլ ԵՄ շարժունակության ծրագրերում:
Հատուկ նպատակներ
- Անապահով երիտասարդական խմբերին հասակակիցների կողմից աջակցության տրամադրում և ուղղորդում` նպատակ ունենալով նրանց ներգրավել «Էրազմուս+», «Երիտասարդները գործողության մեջ», «Եվրոպական համերաշխության կորպուս» և «EU4Youth» ծրագրերի ներքո հասանելի նախագծերում.
- Ցանցի անդամների շրջանում երիտասարդների համար կրթական միջոցառումներ նախագծելու և իրականացնելու կոմպետենցիաների շարունակական զարգացում.
- Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ արժեքների և ԵՄ դրական դերի խթանում.
- Արևելյան գործընկեր երկրներում անապահով երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների միջև կայուն կապերի ստեղծում և զարգացում:
Ակնկալվող արդյունքներ
Իր գործունեության սկզբնական փուլում՝ 2020-2021 թվականներին, ցանցը միավորում էր 70 երիտասարդների՝ 10-ական շրջանավարտ Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրից, ու ևս 10-ին՝ Ռուսաստանից: Գործողությունները ներառում էին.
- Մեկնարկային ուսումնական դասընթացներ. ցանցի յուրաքանչյուր ընտրված անդամ անցել է Վրաստանում կամ Ուկրաինայում կազմակերպված երիտասարդական աշխատողների մեկնարկային ուսումնական դասընթացները (6-օրյա դասընթաց).
- Մենթորական աջակցություն. ուսումնական դասընթացների և Ցանցի գործունեության առաջին տարվա ընթացքում շրջանավարտներն աջակցություն են ստացել արհեստավարժ երիտասարդական աշխատողների՝ մենթորների կողմից: Մենթորներն ուղղորդում էին շրջանավարտներին իրենց ուսումնական գործընթացում, ինչպես նաև անապահով երիտասարդական խմբերի համար տեղական նախաձեռնությունների իրականացման ընթացքում.
- Տեղական նախաձեռնություններ անապահով խմբերի համար. շրջանավարտներից յուրաքանչյուրին իրենց համապատասխան համայնքի անապահով երիտասարդական խմբերի համար տեղական նախաձեռնություն մշակելու առաջարկ էր արվել: Այդ նախաձեռնությունների իրականացման համար շրջանավարտները միավորվել էին այլ շրջանավարտների հետ և ստացել ֆինանսական, վարչական և մենթորական աջակցություն ինը ամիս տևողությամբ այս նախաձեռնությունների իրականացման համար:
- Ամփոփիչ միջոցառում. 2021 թվականին շրջանավարտները մասնակցեցին ամփոփիչ միջոցառմանը, որտեղ նրանք միմյանց և ավելի լայն լսարանի հետ կիսվեցին իրենց ձեռքբերումներով և քաղած դասերով:

Շրջանավարտների նոր ցանցը, որը գործարկվել է 2021 թվականի հոկտեմբերին, միավորում է շուրջ 90 երիտասարդի, ովքեր շարունակում են նախորդի առաքելությունը՝ աջակցելու իրենց երկրների անապահով երիտասարդների ավելի ակտիվ մասնակցությանն իրենց տեղական համայնքներում և ԵՄ շարժունակության ծրագրերում:

EU4Youth-ի շրջանավարտների ցանցի այս երկրորդ փուլը կտևի մինչև 2023 թվականի վերջը և բաղկացած կլինի յուրաքանչյուրը տասը ամիս տևողությամբ երկու փուլից:
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը հզորացնում է, Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Երիտասարդական մասնակցություն և առաջնորդություն, Կրթություն, հետազոտություններ և նորարարություններ
Թեմա:
Երիտասարդություն, Կրթություն
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2020
Ավարտի ամսաթիվ:
31.07.2023
ԵՄ ծրագրի համարը:
399-510