Skip to main content

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ որպես փոփոխությունների ջատագովներ Հարավային Կովկասում և Մոլդովայում

Նկարագրություն
«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ որպես փոփոխությունների ջատագովներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագիրն ուղղված է աջակցելու նորաստեղծ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, տեղական խմբերին, քաղաքացիական նախաձեռնություններին, ինչպես նաև սոցիալական և մշակութային շարժումներին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներում և Մոլդովայում ժողովրդավարացման գործընթացն առաջ մղող վստահելի դերակատարների իրենց դերում:

Ծրագրային թիմի և հմուտ ֆասիլիտատորների աջակցությամբ յուրաքանչյուր ընտրված կազմակերպություն կմշակի իր սեփական ռազմավարությունը՝ քարտեզագրելով իր ուղին, հասարակության մեջ դերը և համակարգային փոփոխությունները, որոնց վրա այն փորձում է ազդել: Մասնակիցները կգնահատեն իրենց կարողությունները և կստանան անհատական դասընթացների, քոուչինգի, խորհրդատվությունների, ուսումնական այցերի մասնակցելու հնարավորություն: Նրանք նաև կամրապնդեն իրենց կապերը սեփական համայնքների, աջակիցների և կամավորների հետ ու կապ կհաստատեն տարբեր երկրների կոլեգաների և գործընկերների հետ:

Ընտրված կազմակերպությունները կստանան հետազոտությունների, թեմատիկ գիտելիքներ ձեռք բերելու և տեղական, ազգային ու միջազգային մակարդակներում քաղաքականության շուրջ երկխոսություններում ներգրավվելու համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիություն։ Նրանք կուսումնասիրեն, թե ինչու և ինչպես համագործակցել մասնավոր հատվածի հետ, և ինչպես ինքնակազմակերպվել ու արդյունավետ, թափանցիկ և հաշվետու եղանակով կառավարել ռեսուրսները: Վերջապես, ծրագրի մասնակիցները կկարողանան դիմել և ստանալ ֆինանսավորում` իրենց կազմակերպության զարգացման և հանրային արշավներ իրականացնելու համար:
Հատուկ նպատակներ
Ծրագրի հատուկ նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ որպես թիրախային երկրներում ժողովրդավարացման գործընթացն առաջ մղող օրինական, ներառական և վստահելի դերակատարների նշանակությունը։
Ակնկալվող արդյունքներ
- Թիրախային ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների բարելավում․
- ՔՀԿ-ների քաղաքացիական մասնակցության և քաղաքականության երկխոսության ամրապնդում․
- ՔՀԿ-ների միջև, ինչպես նաև մասնավոր հատված հետ կապերի և համագործակցության ամրապնդում։
Project documents
Beneficiaries
Facilitation workshop for the "TinerEd" CSO
Facilitation workshop for the "Puls comunitar" CSO
Facilitation workshop for the "Mediu curat și oameni sănătoși" CSO
Facilitation workshop for "Luceafărul Sudic" CSO
Facilitation workshop for CSO Viitor. Integrare. Perspectiva - VIP CENTRU
Facilitation workshop for CSO Echitate
Facilitation workshop for the media project CU SENS
Facilitation workshop for CSO Laolaltă
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
Videos
Story about NGO VRC Moldova and their work to promote ergo-therapy among mental health centres
Story about NGO Support and hope, and their work to raise awareness about children with autism
Video Promoting Women Rights
Promo video of Organsation "Salam" - Return My Surname
Promo video promoting clean environment - Organisation "My City Kills"
Video Report of the Event - Promoting Labor Rights - Updated
Promo Video Promoting Clean Environment as Basic Human Right
პრომო ვიდეო: შეწყვიტე ბრაკონიერობა, გაუფრთხილდი ბუნებას ! - Promo Video - Stop Poaching, Protect Nature
Supporting ‘drivers of change’ in Armenia: Restart Gyumri
Supporting ‘drivers of change’ in Armenia: MITK
Story about NGO Mediu curat and their work to protect environment
Story about a woman victim of domestic violence, now running the NGO VIP Centru
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Քաղաքացիական հասարակություն
Թեմա:
Քաղաքացիական հասարակություն
EaP Countries:
Հայաստան, Վրաստան, Մոլդովա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
15.01.2020
Ավարտի ամսաթիվ:
30.09.2022
ԵՄ ծրագրի համարը:
413-481