Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում
Նկարագրություն
ՀՀ կառավարությունը բազմիցս է վերահաստատել ժողովրդավարական արժեքների և իրավունքի գերակայության նկատմամբ իր հանձնառությունը՝ ընդգծելով դատական և իրավական իրական բարեփոխումների անհրաժեշտությունը։ Հայաստանի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած հանձնառությունը լրացուցիչ ուժ է հաղորդել դատական ոլորտի բարելավմանն ուղղված քաղաքական ջանքերին։
Սույն ծրագրի ընդհանուր նպատակը արդարադատության որակի բարձրացումն է։ Ծրագրի միջոցով կբարելավվի արդարադատության համակարգը բավարարելու համար անկախության, արդյունավետության, ամբողջականության, հաշվետվողականության և թափանցիկության որակի պահանջները ՀԸԳՀ–ի և ԵՄ–ի լավագույն փորձի առաջնահերթություններին համապատասխան։
Գործողությունը դրական ազդեցություն կունենա իրականացվող արդարադատության որակի վրա։ Արդարադատության որակը կբարելավվի համապարփակ օրենսդրությամբ, հզորացված կարողություններով և լիարժեք գործունակ, քաղաքացիներին միտված ենթակառուցվածքներով՝ առաջարկելով իրավունքների և հանրային շահերի առավել պաշտպանություն։ Դա էլ իր հերթին կնպաստի համակարգում հանրային վստահության բարձրացմանը։

Հատուկ նպատակներ
Առաջին հատուկ նպատակն է 2019-2024 թթ․դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և համապատասխան գործողությունների պլանների նորացումը և իրականացումը՝ բարձրորակ արդարադատության մասով միջազգային չափանիշներին և ԵՄ լավագույն փորձին համապատասխան։ Այն իրականացվելու է երկկողմանի մոտեցմամբ՝ կենտրոնանալով 1. աջակցություն տրամադրելով ՀՀ արդարադատության նախարարությանը և Բարձրագույն դատական խորհրդին դատական բարեփոխումների շարունակական գործընթացում, 2. անդրադառնում է օրենսդրության և արդարադատության մեջ տեսության՝ ներառյալ պրակտիկային առնչվող հարցերին, այդ թվում՝ վարչարարական և քաղաքացիական արդարադատության բարելավմանը։
Երկրորդ հատուկ նպատակը կենտրոնանում է դատաիրավական բարեվարքության և արդարադատության ոլորտի դերակատարների, ներառյալ՝ ոչ դատական անձնակազմի մասնագիտական կարողությունների բարելավման վրա և իրականացվելու է էթիկայի շրջանակներին, ուսումնական ծրագրերին, ուսումնական պլանների մշակմանն աջակցության տրամադրմամբ և առնչվող այլ միջոցառումներով։
Ի վերջո, երրորդ հատուկ նպատակը ներառում է դատարանների աշխատանքների և կատարողականի գնահատման համապարփակ համակարգի ստեղծումը։ Այն ընդգրկելու է մշտադիտարկումների, վերլուծության գործընթացը և կազմակերպչական աշխատանքներին առնչվող տվյալների օգտագործումը կանոնավոր և շարունակական կտրվածքով՝ նպատակ ունենալով բարելավել կազմակերպչական արդյունավետությունը և արտադրողականությունը։

Ակնկալվող արդյունքներ
Ակնկալվող արդյունքները ներառում են՝
Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը թարմացվում և իրականացվում է ԵՄ չափանիշներին և լավագույն պրակտիկային համապատասխան,
Ֆունկցիոնալ դատական համակարգը համապատասխանում է անկախության, արդյունավետության, ամբողջականության, հաշվետվողականության և թափանցիկության չափանիշներին,
Դատավորների բարելավված բարեվարքություն և կարողություններ, մոտիվացված և հմուտ դատական անձնակազմ,
Դատարանի գնահատման, ինչպես նաև կատարողականի գնահատման համապարփակ համակարգ, իրավասու շահագրգիռ կողմեր, որոնք ունակ են բացահայտել կատարողականների և դատական ծառայության բարելավման ձևերը և իրականացնել դրանք:

Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է Ենթաոլորտ:
Պետական և հանրային կառավարում Թեմա:
Արդարադատություն, Լավ կառավարում Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է Մեկնարկի ամսաթիվ:
25.06.2020 Ավարտի ամսաթիվ:
24.08.2022