Skip to main content

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում

Նկարագրություն
«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի (ԵՄ/ԵԽ) Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի երկրորդ փուլի 6 ծրագրերից մեկն է, որն ուղղված է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում Արևելյան գործընկերության երկրների սատարմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել երկրում հակակոռուպցիոն բարեփոխումներին` անդրադառնալով կոռուպցիայի և փողերի լվացման հարցերը մշտադիտարկող Եվրոպայի խորհրդի մարմինների կողմից բարձրացված խնդիրներին: Ծրագիրը կոչված է նաև խթանել ԵՄ 2020 թիրախային արդյունքների իրականացումը, որոնք սահմանված են «Օրենքի գերակայության և հակակոռուպցիոն մեխանիզմների ամրապնդում» առաջնահերթ ոլորտներում և փոխկապակցված է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի 2019-2022 թթ. հայաստանյան գործողությունների ծրագրի հետ:
Հատուկ նպատակներ
Ծրագրի նպատակն է բարձրացնել հակակոռուպցիոն գործողությունների և ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձման արդյունավետությունը` խթանելով կոռուպցիայի դեմ պայքարն ու կանխարգելումը: Ծրագիրը նախատեսում է հասնել այս նպատակներին` սատարելով Հայաստանի ջանքերն ուղղված վերոհիշյալ ոլորտներում օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդմանը և զարգացնելով կարողություններն ու գործիքակազմը` կանխելու տնտեսական հանցագործությունները:
Ակնկալվող արդյունքներ
• Կոռուպցիայի դեմ պայքարի բարելավված օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակ` անկախ և արդյունավետ
հակակոռուպցիոն մարմինների առկայությամբ
• Գույքի հայտարարագրման, շահերի բախման և ապօրինի հարստացման կանխման բարելավված համակարգ
• Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացում
• Ապօրինի ձեռքբերված գույքի վերադարձման ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացում:
Ծրագրի քարտեզ
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ, Պետական և հանրային կառավարում
Թեմա:
Կոռուպցիայի դեմ պայքար, Լավ կառավարում
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2019
Ավարտի ամսաթիվ:
28.02.2023