ԵՄ-ն մեկնարկում է WARIE ծրագիրը՝ Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում ԱԲ հետազոտությունների առաջմղման նպատակով

Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց «Արհեստական բանականության հետազոտությունների և նորարարության ընդլայնում՝ հանուն Արևելյան գործընկերությունում գերազանցության» (WARIE) նոր ծրագիրը ։ Այս նախաձեռնության միջոցով ԵՄ-ն կաջակցի հետազոտությունների և նորարարությունների գերազանցության առաջմղմանը՝ ամրապնդելով գիտական գերազանցությունը, ինստիտուցիոնալ կարողությունները և նորարարական արդյունավետությունը Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի առաջատար համալսարաններում ու հետազոտական հաստատություններում, ինչպես նաև Եվրոպական հետազոտական տարածքին (ԵՀՏ) ինտեգրման միջոցով:
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ ներկայացված նախագիծը ֆինանսավորում էր ստացել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի խիստ մրցակցային հայտամրցույթի արդյունքում:
Մեկնարկի միջոցառմանն իր ելույթում Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց, որ ծրագիրը կօգնի բարձրացնել հետազոտական հաստատությունների մրցունակությունը:
Այս նախագծի շրջանակում կգործակցեն Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի 13 գիտահետազոտական ու բարձրագույն կրթության հաստատություններ, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանը, Թբիլիսիի պետական համալսարանը և Մոլդովայի տեխնիկական համալսարանը։
«Ավելի քան 4․2 միլիոն եվրո բյուջեով և չորս տարի տևողությամբ այս ծրագիրը միավորում է 13 գործընկեր կազմակերպություն», – ընդգծեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Այս ծրագիրը Հայաստանի և Եվրոպական միության միջև գիտական ու կրթական համագործակցության հետևողական զարգացման արդյունքներից մեկն է», — նշեց նա։
Իմանալ ավելին




