Հայաստանում մեկնարկել է EU4Dialogue ծրագրի նոր փուլը

Հուլիսի 6-ին Հայաստանում տեղական կազմակերպությունների կարողությունների զարգացման նախաձեռնությամբ մեկնարկեց EU4Dialogue (ԵՄ հանուն երկխոսության) ծրագրի նոր փուլը:
EU4Dialogue ծրագրի առաջին նախաձեռնություններից մեկը տարածաշրջանային կարողությունների զարգացման դասընթացների շարքն է, որի նպատակն է տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպություններին զինել գործնական գիտելիքներով՝ ծրագրերի մշակման, դրամաշնորհային հայտերի պատրաստման, բյուջետավորման, ծրագրերի կայունության ապահովման, հակամարտությունների նկատմամբ զգայուն մոտեցումների, գենդերային հավասարության եւ ներառական մասնակցության ոլորտներում։
Մինչ օրս Շիրակի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում անցկացված դասընթացներին մասնակցել են 83 ներկայացուցիչներ՝ շուրջ 75 կազմակերպություններից։ Առաջիկայում նախատեսվում են եւս դասընթացներ Արմավիրի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ առցանց հարցուպատասխան հանդիպում։
«Տեղական կարողությունների զարգացման միջոցով ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն աջակցում են համայնքահեն նախաձեռնություններին, որոնք ամրապնդում են դիմակայունությունը, խթանում սոցիալական համախմբվածությունը, բարելավում մարդկային անվտանգությունը եւ նպաստում են Հայաստանում տեւական խաղաղության հաստատմանը», — ասվում է ՄԱԶԾ Հայաստանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Դասընթացներին զուգահեռ մասնակից կազմակերպությունները ստանում են նաեւ անհատական խորհրդատվություն եւ մենթորական աջակցություն՝ մրցունակ եւ բարձրորակ ծրագրային հայտեր մշակելու նպատակով։
Իմացիր ավելին
Հայաստանում մեկնարկել է EU4Dialogue ծրագրի նոր փուլը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։



