Skip to main content

Թիմ Եվրոպա նախաձեռնության պատմությունը

Համակարգված և համապարփակ արձագանք ԵՄ-ի և անդամ պետությունների կողմից

«Թիմ Եվրոպա» գաղափարը նախաձեռնությունների ձևաչափ է, որը ծրագրերի մասշտաբն ընդլայնելով՝ նպատակաուղղում է Եվրոպական միության և նրա 27 անդամ պետությունների, արտաքին գործընկերների և եվրոպական ֆինանսական հաստատությունների համատեղ ջանքերը։

Նախաձեռնությունները ուղղված են տվյալ երկրում կամ տարածաշրջանում զարգացումը զսպող կարևորագույն առաջնահերթությունների բացահայտմանը, որտեղ Թիմ Եվրոպայի համակարգված և հետևողական ջանքերը կապահովեն փոխակերպիչ ազդեցություն ունեցող արդյունքներ:

EU flags<br />European Commission
A stack of professional 'Working Better Together as Team Europe' brochures

Նոր մոտեցում

Նոր մոտեցումն արագորեն դարձավ Գլոբալ Եվրոպայի՝ 2021-ից 2027 թթ-ի ԵՄ միջազգային համագործակցության հիմնական ֆինանսական գործիքի՝ և դրա ծրագրավորման հիմքը։ Այն ներառում է Թիմ Եվրոպա նախաձեռնությունների հայեցակարգի մշակումը, որոնք էլ նոր մոտեցման ֆլագմաններն են։ 

Նախաձեռնությունները բաց են Թիմ Եվրոպայի բոլոր այն մասնակիցների համար, ովքեր շահագրգռված են համատեղ աշխատել եվրոպական փորձի և ռեսուրսների լավագույնս օգտագործմանն ուղղված միջոցառումների մշակման, ֆինանսավորման և իրականացման ուղղությամբ:

ԳԼՈԲԱԼ ԴԱՐՊԱՍՆԵՐ

ԹԻՄ ԵՎՐՈՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև արտաքին գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։  Այն նպաստում է մարզային և տեղական տարածքի կայուն և երկարաժամկետ զարգացմանը։ Նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է. այն կարող է հետագայում ընդլայնվել և բաց է անդամ պետությունների համար՝ միանալու նոր նախաձեռնություններով, որոնք կխթանեն Սյունիքի մարզի զարգացումը, ինչը ԵՄ-ի համար առաջնահերթություն է։

Եվրոպան և և Հայաստանը միավորված են ընդհանուր մշակութային կապերով։ Հայաստանում միջազգային մշակութային հարաբերություններին աջակցելու ԵՄ ռազմավարությունն ունի մի քանի հիմնական նպատակ՝ ուղղված կայուն զարգացման խթանմանը, միջմշակութային երկխոսության քաջալերմանը և մշակութային ժառանգության պաշտպանությանը:
Ռազմավարությունը նաև նպատակաուղղված է մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ։ Բացի այդ, այն հետամուտ է դիվանագիտական կապերի ամրապնդմանը՝ մշակութային փոխանակումների, ինչպես նաև արվեստագետներին և մշակութային կազմակերպություններին աջակցելու միջոցով:

Այս նախաձեռնություններն օգնում են սերտացնել կապերը ԵՄ-ի և Հայաստանի ժողովուրդների միջև։ 

A photo of the rugged Syunik mountains in Armenia
Դիմակայուն Սյունիք ԹԻՄ ԵՎՐՈՊԱ
ԹԻՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ

Ցանկանո՞ւմ ես իմանալ ավելին:

Ի՞նչ է Թիմ Եվրոպան։