Skip to main content

Եվրոպայի օրը միասնության, խաղաղության ու համընդհանուր արժեքների պահպանման և ստեղծման խորհրդանիշն է։ Սերտորեն համագործակցելով Եվրոպական միության հետ՝ Հայաստանը ևս հանձնառու է այս արժեքների պահպանմանն ու առաջխաղացմանը։

Յուրաքանչյուր տարի՝ մայիսին, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ։

Եվրոպայի օրվա տոնակատարություններն այս տարի մեկնարկելու են մայիսի 10-ին, Երևանի Ազատության հրապարակում, «ԵՄ-Հայաստան․ ավելի մոտ, քան՝ երբևէ» խորագրի ներքո։