Skip to main content

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ
ԵՒ ԱՃԻ ԾՐԱԳԻՐ

270 ՄԼՆ ԵՎՐՈ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
2024-2027 ԹԹ․ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՃԻ ԾՐԱԳԻՐ

270 ՄԼՆ ԵՎՐՈ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
2024-2027 ԹԹ․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ
ԵՒ ԱՃԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Եվրոպական միությունը 2024 թվականի ապրիլին հայտարարեց Հայաստանի համար 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունության և աճի ծրագրի» մասին, որը նախատեսված է աջակցելու երկրի տնտեսական զարգացմանը և բարեփոխումներին 2024–2027 թվականների ընթացքում։ Այս փաթեթը բաղկացած է 200 միլիոն եվրո դրամաշնորհային օգնությունից և 70 միլիոն եվրո դրամաշնորհային ֆինանսավորումից, որոնք նպատակաուղղված են խթանելու ներդրումները էներգետիկ, թվային ու տրանսպորտային կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտներում։

Աճի ծրագրի առաջնահերթությունները
և արդի զարգացումները

Ռազմավարական ուղղվածություն

Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել  քաղհասարակության դիմակայունունը՝ սատարելով ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքներին և տեղահանված անձանց ինտեգրմանը, միևնույն ժամանակ խթանելով կապակցվածությունը և գործարար հնարավորությունները ՓՄՁ-ների համար։

Ֆինանսական վերջին համաձայնագրերը

2026 թվականի մարտի 19-ին Հայաստանը և ԵՄ-ն ստորագրեցին 140 միլիոն եվրո արժողությամբ ֆինանսական համաձայնագիր ծրագրի 2025–2027 թվականների փուլի համար, որը մասնավորապես ուղղված է արտահանման դիվերսիֆիկացմանը, վիզաների ազատականացմանը և պետական ֆինանսների կառավարմանը:

Ներդրումային ավելի լայն համատեքստ

Եվրոպական միության «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակում ակնկալվում է, որ Հայաստանում իրականացվող ընդհանուր ներդրումները կհասնեն 2,5 միլիարդ եվրոյի՝ զգալիորեն գերազանցելով «Դիմակայունության և աճի ծրագրի» նախնական ծավալները:

Քաղաքական շրջանակ

ֆինանսական աջակցությունը հիմնված է 2025 թվականի դեկտեմբերին ընդունված ԵՄ- Հայաստան գործընկերության նոր «Ռազմավարական օրակարգի» վրա, որը խորացնում է համագործակցությունը անվտանգության, էներգետիկայի և առևտրի ոլորտներում:

Սահմանված առաջնահերթություններ.
Ներդրումներ հանուն ապագայի

Դիմակայուն քաղաքացիական հասարակություն

Շարունակական աջակցություն ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանը։

Բարեփոխումների և ներդրումների խթանում հմտությունների և զբաղվածության ոլորտներում։

Աջակցություն տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանը՝ ներառյալ բնակարանային և զբաղվածության հարցերում։

Ներդրումներ ենթակառուցվածքային կապերի և ձեռնարկատիրության զարգացման մեջ

Աջակցել Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանը և անվտանգությանը՝ ավելացնելով ներդրումները վերականգնվող էներգետիկայի ոլորտում և հզորացնելով Վրաստանի հետ հաղորդակցման ցանցը:

Արագացնել բիզնեսի զարգացումը տեխնոլոգիական ընկերությունների, սթարթափների և ՓՄՁ-ների համար՝ խթանելու նրանց ելքը դեպի նոր շուկաներ:

Ուղղորդել նպատակային ներդրումներ տրանսպորտային ենթակառուցվածքներում՝ բացահայտելու Հայաստանի պոտենցիալը որպես տարածաշրջանային ռազմավարական խաչմերուկ:

A scenic sunset over a highway in Armenia, featuring high-voltage power lines and electricity pylons stretching across rolling hills and mountains.

Ուղղորդել ‹‹Տնտեսական և ներդրումային պլանի› ներքո ներդրումները՝ ընդլայնելու կապակցվածությունը, և խթանելու Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է օրինակ ‹‹Սևծովյան էլեկտրական մալուխ› նախագիծը։

Դեպի Եվրոպա  

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի (Կասկադ) քարե դարավանդներն ու քանդակները, որոնք վեր են խոյանում Հայաստանի մայրաքաղաք Երևանի` կենտրոն շրջանի վրա:

Գործակցել վարչարարական բարեփոխումներին և օրենսդրական համապատասխանեցում ԵՄ փորձագետների և տեխնիկական օժանդակության ներգրավմամբ։։

EU CSSR Marta Kos and EU Ambassador to Armenia Vassilis Maragos wearing traditional Armenian hats while visiting a local craft shop filled with handmade bells and textiles.

Ընդլայնել արտահանման հորիզոնները և մեծացնել հայկական բրենդների ներկայացվածությունը համաշխարհային նոր շուկաներում:

The grand facade of the Yerevan Railway Station (Sasuntsi Davit) under a clear blue sky

Օգնել Հայաստանին ավիացիոն անվտանգության չափանիշները եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու՝ միաժամանակ աջակցելով միջուկային անվտանգության իրավակարգող համապատասխանեցմանը՝ մասնագիտացված տեխնիկական օժանդակության միջոցով։

«Դիմակայունության և աճի ծրագիրը»՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի», «Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի» և «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» հետ մեկտեղ, շրջադարձային փուլ է նշանավորում Հայաստանի զարգացման ռազմավարությունում։