Կրճատելով տարածությունը Եվրոպայի եւ Հայաստանի համայնքների միջեւ
Ինչի՞ մասին է նախաձեռնությունը
«Ավելի շատ ԵՄ Հայաստանում» նախաձեռնությունը համազգային իրազեկման արշավ է, որը կազմակերպել են «Երիտասարդ եվրոպացի դեսպաններ» նախաձեռնության անդամները Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ։ ԵՄ-ՀՀ հարաբերությունների համար առանցքային պահին կազմակերպվող այս նախաձեռնությունը միավորում է Հայաստանի եւ ԵՄ անդամ պետությունների երիտասարդներին երկխոսության, փոխանակման եւ փոխազդեցության շաբաթվա շրջանակում։
Ինչո՞ւ է այն կարեւոր
Հարյուրավոր երիտասարդների մասնակցություն
4 վայր
50 երիտասարդ եվրոպական դեսպան Հայաստանից
6 երիտասարդ եվրոպական դեսպան Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Շվեդիայից եւ Միացյալ Թագավորությունից
Հայաստանի ողջ տարածքում երիտասարդները հնարավորություն կունենան անմիջականորեն շփվել Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած հասակակիցների հետ, հարցեր տալ, փոխանակել տեսակետներ եւ ուսումնասիրել, թե ինչպես է ԵՄ համագործակցությունը կապված իրենց առօրյա կյանքի հետ՝ կրթությունից եւ շարժունակությունից մինչեւ տեղական զարգացում եւ համայնքային նախաձեռնություններ
Որտե՞ղ գտնել մեզ
Համալսարանական այցելությունները, տեղական համայնքների հետ հանդիպումները, մշակութային միջոցառումները եւ հասակակիցների միջեւ փոխանակումները երիտասարդներին հանդիպելու, զրուցելու եւ միմյանցից սովորելու հնարավորություն են տալիս։ Յուրաքանչյուր կանգառ լի է նոր զրույցներով, մարդկանցով եւ հեռանկարներով.
- Հայաստանի եվրոպական համալսարան,
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,
- «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ (COAF), հանդիպում կրթաթոշակների եւ կարիերայի ծրագրի շրջանավարտների հետ,
- «Մեգերյան Կարպետ» թանգարան:
- «Ռեստարտ Եղեգնաձոր» քաղաքացիական երիտասարդական ՀԿ,
- Հայաստանում, ԵՄ առաքելություն
- Լեգենդների արահետ եւ Տաթեւի վանական համալիր (Սյունիքի մարզ):
- Գորիսի պետական համալսարան,
- Իմփաքթ Հաբ Սյունիք, հանդիպումներ ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագծերի շահառուների հետ,
- Վերիշենի երիտասարդական կենտրոն («Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի նախաձեռնություն)։
- Ապարանի երիտասարդական կենտրոն,
- Օշականի եւ Գյումրիի եվրաակումբներ,
- Համատեղ համայնքային որմնանկարի ստեղծման միջոցառում՝ ի նշանավորումն «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության 10-ամյակի։
Ի՞նչ զգացողություն ունեն նրանք, ովքեր այս ամենի մաս են կազմում
«Միավորել մարդկանց, ոգեշնչել գաղափարներ եւ միավորել ԵՄ-Հայաստան ձգտումները. ինձ համար հենց սա է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության իրական ոգին»։
«Հայաստանից եւ ամբողջ Եվրոպայից ժամանած հասակակիցների հետ շփումներն ինձ հիշեցրին, թե որքան շատ բան ենք մենք կիսում։ Այսպիսի փոխանակումները միավորված Եվրոպայի գաղափարը դարձնում են իրական եւ իմաստալից»։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության մասին
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը կապում է երիտասարդներին ԵՄ անդամ պետություններից եւ Արեւելյան գործընկերության երկրներից, այդ թվում՝ Հայաստանից՝ նրանց համար ծառայելով որպես կապի, գաղափարներով կիսվելու եւ իրենց համար կարեւոր թեմաների վերաբերյալ շփումների հարթակ։
Այն կենտրոնանում է ԵՄ համագործակցությունն ավելի տեսանելի եւ հեշտ հասկանալի դարձնելու վրա՝ միաժամանակ խրախուսելով երիտասարդներին ակտիվ դերակատարություն ունենալ իրենց համայնքներում եւ միասին ձեւավորել ապագան։
Նախաձեռնությունը ստեղծվել է Եվրոպական միության կողմից 2016 թվականին եւ մինչ օրս ներգրավել է ավելի քան 2500 երիտասարդի ավելի քան 30 տարբեր երկրներից:
Մնացեք կապի մեջ
Հետեւեք դեսպանների ճանապարհորդությանը, ուսումնասիրեք այդ մասին պատմող նյութերը եւ տեսեք, թե ինչպես է նախաձեռնության ծավալմանը եւ ճանապարհին նոր կապերի ձեւավորմանը զուգահեռ աշխուժանում ԵՄ-Հայաստան համագործակցությունը երկրի ողջ տարածքում։