Առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Եվրոպական միությունը համատեղ աշխատում են՝ ուժեղացնելու ԱԱՊ-ն, որը Համընդհանուր առողջապահական ծածկույթի հիմքն է և ավելի առողջ Հայաստան ունենալու գրավականը։
Յուրաքանչյուր բարեփոխման հիմքում իրական մարդիկ են։ Օրինակ այն բժիշկը, ով ճանաչում է իր յուրաքանչյուր բուժառուին անունով, ով համայնքի մասն է, աշխատում է համայնքում , համայնքի համար՝ ապահովելով վստահելի բուժծառայություններ, վաղ ախտորոշում և շարունակական աջակցություն ընտանիքների առողջության պահպանման համար։
Կարգավորումների և բարելավված լիցենզավորումից մինչև առաջնորդության զարգացում, աշխատուժի պլանավորում և միգրացիայի ու պահպանման քաղաքականություններ՝ այս գործընկերությունը ճանապարհ է հարթում որակյալ և հասանելի առողջապահության համար՝ բոլորի համար, ամենուր Հայաստանում։