ԵՄ-ն 2023 թվականից ի վեր ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի հրատապ մարդասիրական կարիքների համար

2023 թվականից ի վեր Եվրոպական միությունը (ԵՄ) հատկացրել է ավելի քան 78 միլիոն եվրո՝ աջակցելու Ղարաբաղից տեղահանված հայերի հրատապ մարդասիրական կարիքները հոգալուն եւ երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։ Այս մասին մարտի 10-ին տեղեկացրել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։
Նշված գումարից 21.5 միլիոն եվրոն տրամադրվել է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության (DG ECHO-ի) միջոցով, իսկ 40 միլիոն եվրոն՝ որպես ԵՄ-ի կողմից բյուջետային աջակցություն Հայաստանի Հանրապետությանը։
Եվս 9 միլիոն եվրո հատկացվել է ՔՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերի համար, իսկ 8 միլիոնը՝ «Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» ծրագրին, որի իրականացնողը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն է։
Իմացիր ավելին
The post ԵՄ-ն 2023 թվականից ի վեր ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի հրատապ մարդասիրական կարիքների համար appeared first on EU NEIGHBOURS east.



