Skip to main content

Ֆինանսավորում, մենթորություն եւ փոխադարձ ուսուցում՝ նպաստելու ժողովրդավարական գործընթացների բարելավմանն ուղղված ձեր նորարարական գաղափարի մասշտաբավորմանը. հրավերը բաց է Հայաստանի համար

18/02/2026

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ScaleDem նախաձեռնությունը, որը կոչված է ժողովրդավարական գործընթացները բարելավելու եւ դրանք ավելի ներառական դարձնելու համար ամենաարդյունավետ լուծումների մասշտաբավորմանը, հայտարարում է երկու հայտամրցույթ։

Ֆինանսավորման, մենթորության եւ փոխադարձ ուսուցման համար կարող են դիմել Եվրոպայում եւ դրանից դուրս, այդ թվում՝ Հայաստանում գործող իրավասու կազմակերպություններ՝ ժողովրդավարական նորարարությունների մասշտաբավորմանը նպաստելու նպատակով։

Մրցույթը բաց է տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՀԿ-ների, հետազոտական ​​​​խմբերի, կոոպերատիվների եւ որոշակի առաքելություն հետապնդող ընկերությունների համար։

Պիլոտավորման ծրագիրն աջակցում է (մինչեւ 100,000 եվրո) այն թիմերին, որոնք փորձարկում են համարձակ նոր գաղափարներ՝ ժողովրդավարական նորարարությունները մասշտաբավորելու նպատակով։

Թվինինգ ծրագիրն օգնում է «մենթոր-մենթի» համայնքներին (մինչեւ 65,500 եվրո յուրաքանյուր համայնքի համար)՝ փորձված մասշտաբային մոտեցումները հարմարեցնելու նոր համատեքստերին։

ScaleDem-ը խորհուրդ է տալիս դիմելուց առաջ լրացնել իր կարճ հետաքրքրության հայտարարագիրը (ըստ ցանկության, վերջնաժամկետը՝ 2026 թվականի հունվարի 31)՝ իրավասությունը ստուգելու եւ ձեր նախագծին ամենահարմար ծրագիրը (EUSurvey — Հարցում) ստուգելու համար։

Հայտերի ներկայացման ժամանակահատվածում ScaleDem-ը կանցկացնի նաեւ երկու առցանց տեղեկատվական հանդիպում: Գրանցումը պարտադիր է վեբկայքի միջոցով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 31-ն է։

Իմացիր ավելին
Հայտամրցույթի հայտարարություն

Բոլոր ուղեցույցները, ՀՏՀ-ները եւ առցանց ձեւանմուշները հասանելի են ScaleDem-ի վեբկայքում

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 31 Մարտի, 2026

Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia 

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ

Russia’s hybrid threats: Council prolongs restrictive measures until October 2027