Skip to main content

ԵՄ – ԱլԳ համագործակցությունը հետազոտությունների եւ նորարարությունների ոլորտում. վեբինար «Հորիզոն Եվրոպա» 2026–2027 թթ-ի աշխատանքային ծրագրի մասին

18/02/2026

Եվրոպական հանձնաժողովը՝ «Global Service Facility»-ի հետ համատեղ, կազմակերպում է կեսօրյա վեբինար, որի նպատակն է խթանել Արեւելյան գործընկերության երկրների մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» (ԵՄ հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիր) ծրագրին: Մասնակցությունը բաց է Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից քաղաքականության մշակողների, հետազոտողների եւ նորարարների համար։ Վեբինարը որոշակի պատկերացում կփոխանցի «Հորիզոն Եվրոպայի» 2026-2027 թվականների աշխատանքային ծրագրի մասին:

Վեբինարը ուղիղ կհեռարձակվի 2026 թվականի մարտի 19-ին։

Վեբինարի ընթացքում կներկայացվեն․

  • «Հորիզոն Եվրոպա» 2026–2027 թվականների աշխատանքային ծրագիրը՝ կենտրոնանալով ԱլԳ գործընկերության երկրների համար հասանելի ֆինանսավորման հնարավորությունների վրա.
  • Տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունեցող թեմատիկ ոլորտներն ու ֆինանսավորման մեխանիզմները, այդ թվում՝ արհեստական ​​բանականության դերը գիտության ոլորտում.
  • Ուկրաինայի համար «Հորիզոն Եվրոպա» 2026–2027 թվականների աշխատանքային ծրագրի շրջանակում հետազոտությունների եւ նորարարությունների ֆինանսավորման կոնկրետ հնարավորությունները.
  • Եվրոպական նորարարությունների խորհրդի 2026 թվականի աշխատանքային ծրագիրը՝ շեշտը դնելով ընդլայնվող երկրների համար հասանելի գործիքների վրա.

Վեբինարը նաեւ կնպաստի Արեւելյան գործընկերության տարածաշրջանի հետազոտությունների եւ նորարարությունների ոլորտի շահագրգիռ կողմերի միջեւ փոխանակումներին եւ շփումներին։

Մասնակցությամբ հետաքրքրվողները պետք է գրանցվեն այս հղումով։

Իմացիր ավելին
Միջոցառման հայտարարություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 19 Մարտի, 2026

Նորություններ

ԵՄ-ն և գերմանացի գործընկերները ներդնում են կեղտաջրերի մաքրման բնահեն լուծումներ՝ Հայաստանի Սևանա լիճը պաշտպանելու համար

Հայաստան. Դասընթաց՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի մասնակիցների համար

Covenant of Mayors East publishes guidebook on how to develop Sustainable Energy and Climate Action Plan

Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին 2025 թ-ի զեկույց

Շենգենյան վիզայի ստացման ուղեցույց ՀՀ քաղաքացիների համար