A+A 2025. Աշխատանքային հագուստ արտադրողհայկական ընկերություններն ամրապնդում են իրենց դիրքերը միջազգային շուկայում
Միջազգային առևտրի կենտրոնը (ITC)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում» ծրագրի շրջանակում և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ աջակցեց հայկական ընկերություններին՝ ներկայացնելու իրենց արտադրանքը աշխատանքային միջավայրում անվտանգության ապահովման և առողջության պահպանման ոլորտի աշխարհի առաջատար միջազգային ցուցահանդեսում։
A+A 2025 (նոյեմբերի 4-7) – Աշխատանքային հագուստի արտադրությամբ զբաղվող 8 հայկական ընկերություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը աշխարհի առաջատար առևտրային ցուցահանդեսում միասնական տաղավարի ներքո։
Այս խոշոր միջոցառումը, որին մասնակցում են 58 երկրներից 2000 ցուցադրողներ, հնարավորություն տվեց հայկական ընկերություններին ներկայացնել իրենց կարողությունները միջազգային գնորդներին և ծանոթանալ ոլորտի վերջին նորարարություններին։
Այս իրադարձությունը շրջադարձային էր աշխատանքային հագուստ արտադրող հայկական ընկերությունների համար՝ ընդգծելով նրանց հմուտ մասնագիտական կարողությունները, բարձր որակական չափանիշները և միջազգային շուկաներում ընդլայնման պատրաստակամությունը։