ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցը Հայաստան

Սեպտեմբերի 19-ին և 20-ին Հայաստան կայցելի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այցը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի վճռորոշ փուլում և հնարավորություն կտա ներկայացնելու ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը՝ որպես իրական ներդրում տարածաշրջանային զարգացման գործում:
Հանձնակատար Կոսը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Նա կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սևանի համար» ծրագիրը (EU4SEVAN) կենսաբազմազանության ծրագրի իրականացվող վայրը և շրջայց կկատարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Հանձնակատարը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կին առաջնորդների և երիտասարդ եվրոպացի դեսպանների հետ։
Ավելի մանրամասն տեղեկատվության համար այցելեք https://link.europa.eu/MnD8gW
Այցի տեսաֆիլմային նյութերը հասանելի կլինեն EBS հարթակում։