Հաղորդագրություն լրատվամիջոցների համար: ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան

2025 թվականի հունիսի 29-ին և 30-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը կայցելի Հայաստան։
Հունիսի 29-ին ԵՄ բարձր ներկայացուցիչը կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Նույն օրը կեսօրից հետո նա կայցելի Եղեգնաձորում տեղակայված Հայաստանում ԵՄ առաքելության կենտրոնակայան։
Հունիսի 30-ին Եմ բարձր ներկայացուցիչը կհանդիպի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նույն օրը նա կհանդիպի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Հանդիպումից հետո` Հայաստանի ժամանակով ժամը 12:30-ին (UTC+4) տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։ Օրվա ավարտին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Երիտասարդ եվրոպական դեսպանների, Երիտասարդական խորհուրդ նախաձեռնության ներկայացուցիչների և Erasmus+ ծրագրի շրջանավարտների հետ։
Այցի ընթացքում միջոցառումների տեսա-լուսանկարահանումները կհեռարձակվեն EBS և X հարթակներով։