Skip to main content

Ամեն տարի՝ մայիսի 9-ին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը, որը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն։ Հայաստանը ևս նշում է այս օրը՝ պահպանելով սովորույթի հարատևությունը։

2025 թ․-ին տոնակատարությունները կայանալու են մայիսի 6-30-ը, Երևանում, Գյումրիում և Գավառում՝ «ԵՄ-Հայաստան մշակութային կամուրջ» խորագրի ներքո:


«Սա Եվրոպան է» թատերական ներկայացումը՝ Գյումրիում և Գավառում

 «ԵՄ-Հայաստան մշակութային կամուրջ» խորագրով անցկացվող տոնակատարությունների շրջանակում մայիսի 6-ին՝ ժամը 18։30-ին, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կցուցադրվի «Սա Եվրոպան է» թատերական ներկայացումը։

Իսկ մայիսի 8-ին՝ ժամը 18։30-ին, Գավառի Լևոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնում։

Բելգիայում բազմաթիվ հաջողված ելութներից հետո Հենդրիկ Վոսը և Ֆրանս Գրապպերհաուսը «Սա Եվրոպան է» թատերական ներկայացումը կհանձնեն հայ հանդիսատեսի դատին։

Ներկայացման ընթացքում հանդիսատեսը կճամփորդի դեպի Եվրոպա՝ պատասխաններ ստանալու հետևյալ հարցերին՝ «Ի՞նչ է կամ ո՞վ է Եվրոպան»։ 

Լեզուն՝ անգլերեն
Ենթագրերը՝ հայերեն
Մուտքն ազատ է։

Երևանում տոնում ենք  Եվրոպայի օրը

Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները Երևանում կմեկնարկեն մայիսի 10-ին՝ ժամը 15։00-ին։
Այդ օրն իրենց ոգեշնչող ելույթներով բեմում կլինեն «Տիեզերք», «Ուրու» և «Դեղ» բենդերը։

Այս բենդերից յուրաքանչյուրը նոր շունչ ու գույն է հաղորդում երաժշտական աշխարհին: Խմբերում հանդես եկող երիտասարդ երաժիշտները ստեղծագործում են առանց կաղապարների, ամեն նոր երգով զարմացնելով ու գրավելով ունկնդիրների ուշադրությունը։

Ալտերնատիվ ռոքից մինչև ֆոլկ-ռոքային ռիթմեր ու տիեզերական հարմոնիաներ․ այս բենդերին լսելը նոր, տպավորիչ ու լիցքավորող փորձառություն կլինի ձեզ համար։

Այցելուները նաև հնարավորություն կունենան իմանալ ավելին Հայաստանում ԵՄ նախաձեռնությունների մասին և բացահայտել ԵՄ անդամ պետությունների մշակութային բազմազանությունն ու առանձնահատկությունները։