Skip to main content

«Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը գործարկում է իր գործունեության արդյունքները եւ վիճակագրությունը ներկայացնող նոր հանրային տվյալների վահանակ

15/04/2026

Վերջին տարիներին քանի՞ նախագծի եւ դրամաշնորհառուի է աջակցել ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը (Creative Europe)։ Ո՞ր մշակութային եւ ստեղծագործական ոլորտներում են նրանք ակտիվ եղել եւ որտեղի՞ց եւ ու՞ր են նրանք ճանապարհորդել Եվրոպայով մեկ եւ դրանից դուրս։

Այս տվյալները եւ շատ ավելին այժմ հասանելի են «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից գործարկված ինտերակտիվ հարթակում: Այն բոլոր հետաքրքրված անձանց տրամադրում է ծրագրի կատարողականի վերաբերյալ ցուցանիշներին եւ տվյալներին հասանելիություն: «Ստեղծարար Եվրոպան՝ թվերով» էջը (Creative Europe in numbers) ձեզ առաջարկում է պատրաստի դինամիկ գրաֆիկներ՝ ծրագրի տվյալների հսկայական ծավալին ծանոթանալու համար:

Այս գործիքի միջոցով Եվրոպական հանձնաժողովը նպատակ ունի բարձրացնել թափանցիկությունը եւ խորացնել «Ստեղծարար» ծրագրի գործունեության եւ ձեռքբերումների վերաբերյալ ըմբռնումը՝ տվյալների վիզուալիզացիայի, գրաֆիկների եւ դինամիկ քարտեզների միջոցով: Օգտատերերը կարող են ուսումնասիրել ծրագրին առնչվող տվյալները՝ օգտագործելով համապատասխան ֆիլտրեր, որոնք թույլ են տալիս որոնումը հարմարեցնել իրենց կարիքներին՝ ըստ որոշակի հետաքրքրությունների, ինչպիսիք են երկիրը կամ մշակութային եւ ստեղծագործական ոլորտները:

Հարթակի կարեւոր առանձնահատկություններից է «Մշակույթ» ուղղությանը նվիրված առանձին բաժինը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել «Culture Moves Europe» ծրագրի շրջանակներում արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների շարժունակության վերաբերյալ տվյալները։

«Ստեղծարար Եվրոպա» ծրագրի 2021-2027 թվականների բյուջեն կազմում է 2.44 միլիարդ եվրո՝ նախորդ ծրագրի (2014-2020թթ.) 1.47 միլիարդ եվրոյի համեմատ: Ծրագիրը ներդրումներ է կատարում այնպիսի գործողություններում, որոնք ամրապնդում են մշակութային բազմազանությունը եւ արձագանքում մշակութային եւ ստեղծագործական ոլորտների կարիքներին ու մարտահրավերներին: ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը բաց է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի մշակութային եւ ստեղծագործական կազմակերպությունների համար:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ստեղծարար Եվրոպան՝ թվերով

Ստեղծարար Եվրոպայի հանրային տվյալների վահանակ

The post «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը գործարկում է իր գործունեության արդյունքները եւ վիճակագրությունը ներկայացնող նոր հանրային տվյալների վահանակ appeared first on EU NEIGHBOURS east.