Skip to main content

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ԵՄ-Հայաստան գործընկերության վերաբերյալ սեմինար է անցկացրել տեղացի լրագրողների համար

03/04/2026

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը նախորդ հանգստյան օրերին համատեղ կազմակերպել էին երկօրյա սեմինար, որը համախմբել էր հայաստանյան մեդիա դաշտը ներկայացնող 11 լրագրողների՝ քննարկելու ԵՄ-Հայաստան ռազմավարական գործընկերության օրակարգը եւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն ու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

Միջոցառման բացմանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադարձավ անկախ եւ փաստահեն լրագրության կարեւորությանը՝ շեշտելով նաեւ լրագրողների դերը հանրությանը մարդկանց միջեւ շփումների եւ վիզաների եւ այլ թեմաների վերաբերյալ վստահելի եւ համապարփակ տեղեկատվություն փոխանցելու գործում։ Նա նշել է, որ նման ձեւաչափով հանդիպումները լրագրողներին օգնում են ավելի լավ կողմնորոշվել բարդ եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերում եւ նպաստում են ԵՄ-ին վերաբերող թեմաների  փաստահեն ու հիմնավորված լուսաբանմանը։

Սեմինարի ընթացքում լրագրողները հնարավորություն են ունեցել դեսպանների, հյուպատոսների եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության  ներկայացուցիչների հետ քննարկելու ԵՄ-Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը լրագրողներին ներկայացրել է հակիրճ տեղեկատվություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

The post Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ԵՄ-Հայաստան գործընկերության վերաբերյալ սեմինար է անցկացրել տեղացի լրագրողների համար appeared first on EU NEIGHBOURS east.