Skip to main content

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագիրն ամփոփել է Հայաստանում իր գործունեության արդյունքները

03/04/2026

Մարտի 27-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագիրը Երեւանում անցկացրեց ամփոփիչ միջոցառում՝ գնահատելու Հայաստանում իրականացված աշխատանքը եւ քննարկելու նոր հնարավորությունները։

Ծրագիրը կոչված էր հզորացնել ՔՀԿ-ներին՝ դառնալու քաղաքացիական տարածքի ավելի արդյունավետ պաշտպաններ եւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ժողովրդավարացման, բարեփոխումների եւ վերականգնման գործընթացների շարժիչ ուժեր:

Վերջին երկու տարիների ընթացքում ծրագիրն աջակցել է 10 ՔՀԿ-ների՝ իրականացնելով 19 դրամաշնորհային ենթածրագիր, անցկացնելով կարողությունների զարգացմանն ուղղված 7 վերապատրաստում եւ 3 ցանցային միջոցառում՝ ներառյալ Մոլդովայի ՔՀԿ-ների հյուրընկալումը Հայաստանում եւ աշխատանքային կապերի ձեւավորումը: Ծրագրի շրջանակում նաեւ իրականացվել է 15 մենթորական աջակցության նախաձեռնություն, ինչպես նաեւ ամրապնդել է ցանցային համագործակցությունն ու միջազգային փորձի փոխանակումը: Արդյունքում, ծրագիրը ներգրավել է ավելի քան 3000 մասնակից:

Ծրագիրն իրականացվել է չեխական «Մարդը կարիքի մեջ» (People in Need) ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ֆինանսավորմամբ եւ Չեխիայի Հանրապետության ԱԳՆ-ի համաֆինանսավորմամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

The post Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագիրն ամփոփել է Հայաստանում իր գործունեության արդյունքները appeared first on EU NEIGHBOURS east.